Հյուսիսային Կորեայում մեկ օրում գրանցվել է բարձր ջերմությամբ ավելի քան 105 հազար նոր հիվանդ, ընդհանուր առմամբ հիվանդացել է ավելի քան 3,17 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA): Գրում է Gazeta.ru-ն։
«Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 24-ի ժամը 18:00-ից մայիսի 25-ը ժամը 18:00-նի դրությամբ արձանագրվել է ջերմության 105500 նոր դեպք (նախորդ օրվանից 10470-ով պակաս):
Նշվում է, որ նշված ժամանակահատվածում «տենդից» մահ չի գրանցվել։
ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցների տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ երկրում մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն ստույգ տվյալներ չկան այն մասին, թե բարձր ջերմությամբ քանի հիվանդ է վարակվել COVID-19-ով։
Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեան հայտնել է երկրի պատմության մեջ կորոնավիրուսով վարակման առաջին կասկածելի դեպքի մասին։