f

Անկախ

Հայաստանում ռազմարդյունաբերության և տիեզերագնացության ոլորտում առանձնահատուկ նշանակություն ունեցող գերկարծր նյութեր են ստացել


Գիտնականները սինթեզել են նանոփոշիներ, որոնք ունեն հատուկ նշանակություն և կիրառական մեծ պոտենցիալ։ ՀՀ ԳԱԱ Ա․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի  ինստիտուտում առանձնահատուկ մեթոդով յուրահատուկ  կոմպոզիտներ են ստացել։

 Միկրոալիքային սինթեզով զբաղվող խմբի ղեկավար, Քիմիական ֆիզիկայի  ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Ռաման Մնացականյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ միկրոալիքային սինթեզի իրենց կիրառած տարբերակը հնարավորություն է տալիս 15 ժամ ընթացող քիմիական ռեակցիաներն իրականացնել 15 րոպեում՝ ստանալով անհրաժեշտ նյութերը։ Սինթեզի առաջարկվող  տարբերակը հնարավորություն է տալիս խնայել ժամանակ և  գումար։

 «Այս մեթոդով մենք վերջին տարիներին սինթեզել ենք անցումային մետաղների՝ մոլիբդենի, վոլֆրամի, մանգանի, քրոմի կարբիդներ և բորիդներ։ Սրանք ունիկալ հատկություններով նյութեր են»,- ասում է Մնացականյանը՝ հավելելով, որ  միկրոալիքային եղանակով սինթեզը  թույլ է տալիս ստանալ նանոչափսի հատիկներ, ինչը   շատ կարևոր նշանակություն ունի կատալիզում, քանի որ նանոմասնիկները այդ նյութին հաղորդում  են նոր հատկություններ։ «Օրինակ՝ 50 տարի առաջ ստացած վոլֆրամի կաբիդն ունի մի կատալիկ ակտիվություն, մեր ստացածը բոլորովին այլ՝  ավելի բարձր կատալիկ ակտիվություն ունի»,- ասում է նա։

 Գիտնականների խումբը համագործակցում է Մոսկվայի պետական համալսարանի և Տալլինի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ։ Նրանց արտասահմանյան գործընկերներն ուսումնասիրում են Հայաստանում սինթեզվող նյութերը։ Խմբի անդամ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը  շեշտում է․«Միկրոալիքայն եղանակով մեր կողմից սինթեզված նանոփոշիները նախնական ուսումնասիրության են ենթարկվում ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի և էլեկտրոնային մանրադիտակի մեթոդներով: Որից հետո նյութերը ուղարկվում են մեր արտասահմանյան գործընկերներին հետագա ուսումնասիրման համար»։

 «Մեր կողմից սինթեզված  կարբիդները Մոսկվայի պետական համալսարանում ուումնասիրվում են  որպես կատալիզատորներ նավթաքիմիական պրոցեսներում։ Ողջ աշխարհում նավթաքիմիական պրոցեսներում ֆունդամենտալ մի խնդիր կա՝ ծծմբօրգանական միացությունները հեռացնել բենզինից։ Մեր ստացած նյութը հաջողությամբ ծառայում է որպես կատալիզատոր ծծմբօրգանական միացությունների չեզոքացման համար»,- ասում է Մնացականյանը՝ հավելելով, որ մոսկովյան լաբորատորիայում 2021-ին վոլֆրամի կարբիդով ծծմբազրկման մի մեթոդ են փորձարկել, իսկ այս տարի մեկ այլ մեթոդ, երկուսն էլ հաջողությամբ են պսակվել՝ հիմք դառնալով գիտական հրապարակումների համար հեղինակավոր միջազգային ամսագրերում։

Իսկ ահա Տալլինի պոլիտեխնիկական ինստիտուտում իրականացված հետազոտություններով պարզվել է, որ հայաստանյան գիտնականները սինթեզի արդյունքում գերկարծր կոմպոզիցիոն նյութեր են ստացել։

«Որքան նյութը կարծր է, այնքան նրա օգտագործելու հնարավորությունները լայն են։Կտրող, ծակող, հղկող  բոլոր գործիքներում օգտագործվում են գերկարծր նյութեր, դրանք առանձնահատուկ նշանակություն ունեն  ռազմարդյունաբերության և տիեզերագնացության ոլորտում»,- ասում է նա։

Իսկ ահա խմբի ամերիկյան գործընկերներն ուսումնասիրում են նրանց կողմից սինթեզված լաթանային մետաղների բորիդների թերմոէմիսիոն հատկությունները, ինչպես նաև  փորձարկում որպես արևի լույսը էլեկտրական էներգիայի փոխարկիչներ։

 Խոսելով իրենց ստացած արդյունքի առանձնահատկության մասին՝ Դավիթ Դավթյանն ասում է, որ առանձնահատկությունը կուտակված փորձն ու գիտելիքն են։ «Մենք կարողացել ենք ստանալ նանոփոշիներ մեր փորձի և գիտելիքի համադրմամբ։ Մեկ այլ մասնագետից տարիներ կպահանջվեն այս ամենը զրոյից ստանալու համար»,- ասում է նա՝ հավելելով, որ վերջին 5 տարիներին 6 գիտական հոդված են տպագրել ազդեցության բարձր գործակցով հեղինակավոր ամսագրերում, ինչն էլ թիմի արդյունավետ աշխատանքի ցուցիչն է։

 «Գիտական նորույթն այն է, որ լրիվ նոր նյութեր են սինթեզվում նոր եղանակով։ Մասնավորապես՝ բորիդ կոմպոզիտն  առաջին անգամ սինթեզվել է մեր կողմից՝ ստանալով գերկարծր նյութ»,- ասում է նա։

 Անդրադառնալով գիտական արդյունքը կիրառական ոլորտ տեղափոխելու հնարավորությանը՝ Դավթյանն ասում է, որ իրենք հիմնարար գիտությամբ զբաղվող մասնագետներ են, իսկ գիտական արդյունքի առևտրայնացումը ժամանակատար և ծավալուն գործընթաց է, և գիտնականի գործը չէ։

Դավիթ Դավթյան 

«Եթե մեկը  լինի, որ կուզենա մեզ հետ աշխատել, մենք բաց ենք համագործակցության համար»,- ասում է նա՝ հավելելով, որ չգիտեն, թե Հայաստանում ումը կարող են դիմել առևտրայնացման գործընթացը կազմակերպելու համար։ Դավթյանի խոսքով՝ խնդիր է նաև արտասահմանյան ընկերությունների հետ աշխատանքը․ նրանք առաջարկի հետ մեկտեղ կիսաարտադրական մեթոդ են ուզում, իսկ այդ մեթոդը ստանալու համար համապատասխան ֆինանսավորում և ռեսուրսներ թիմը չունի։

 «Որպեսզի կարողանաս պրոդուկտը վաճառել, այն առաջին հերթին պետք է ունենա որոշակի պարամետրեր, իսկ դրա համար գումար է պետք, որպեսզի կարողանաս պահանջված պարամետրերն ապահովել։ Օրինակ, Ֆրանսիան իր գիտությանը տարեկան տալիս է 2 մլրդ դոլար գրանտ այդ նպատակով։ ՀՀ տրամադրած գիտական գրանտները հազիվ բավարարում են նյութեր գնելուն, ընդ որում խոսքը գրամների մասին է։ Իսկ ԵՄ-ն ՀՀ-ում գիտությամբ զբաղվողներին գրանտ չի տալիս հիմնարար արդյունքները տեխնոլոգիայի վերածելու համար, դա էլ պարզ քաղաքականություն է»,- ասում է նա։

 Դավթյանը պատմում է, որ վերջերս իրենց իսպանացի գործընկերները հարցրել են՝ գիտական հոդված տպագրելուց հետո արդյոք արտադրական ձեռնարկություններից զանգում են, հարցնում, թե իրենց հետաքրքրող հատկություններն ունի այդ գիտական արդյունքը։ «Բայց արդյոք ՀՀ-ում որևէ մեկը կարդո՞ւմ է այդ հոդվածները։ Հայաստանում ձեռներեցների և գիտության միջև ընդհանրապես կապ կա՞»,- հարցնում է նա՝ ընդգծելով՝ հայաստանյան ձեռնարկությունները գիտնականների հետ համագործակցելու և այդպիսով իրենց տեխնոլոգիան զարգացնելու մշակույթ չունեն, փոխարենը  դրսից պատրաստի տեխնոլոգիական լուծումներ են գնում։

 

խմբագրի ընտրանի գիտություն գիտության ֆինանսավորում ՀՀ ԳԱԱ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Հայաստան

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին