f

Անկախ

Գուրգեն Հովհաննիսյան․ «Հուսով եմ՝ հետագայում էլ նոկաուտներով կփայլեմ»


Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 24-ամյա բռնցքամարտիկ, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, մենամարտելով ամերիկացի Ջեսս Բրայնի հետ,  երկրորդ ռաունդում նոկաուտի  ենթարկեց մրցակցին՝ տոնելով կարիերայի 3-րդ անընդմեջ հաղթանակը։
Անկախի հետ զրույցում Գուրգենը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ ճիշտ նախապատրաստվելով հնարավոր է հաղթել ցանկացած մրցակցի։


-Շնորհավորում ենք, պրոֆեսիոնալ ռինգում հերթական անգամ տպավորիչ հաղթանակը տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Ինտենսիվ և նպատակային մարզումներ անցկացնելով՝ շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել մարզիչ Ջո Գուսենի գլխավորությամբ։ Լիարժեք պատրաստ էի մենամարտին։ Երբ անցնում ես ճիշտ մտածված նախապատրաստական փուլեր, ռինգում քեզ ավելի հանգիստ ես զգում։ Ուստի տրամադրված էի հաղթական։


-Ջեսս Բրայնը պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու բավական փորձ ուներ։ Ձեզ հաջողվեց արդե իսկ 2-րդ ռաունդում վճռել ելքը։
-Ջեսս Բրայնը փորձառու բռնցքամարտիկ է, իր կարիերայում 28 մենամարտ ուներ անցկացրած, որից 20-ում հաղթել էր։ Իմ առաջև դրված խնդիրները լուծեցի՝ համաձայն գրագետ պարապմունքների։
Մենամարտի ընթացքում արգելքները հաղթահարելի էին, ամեն ինչ իմ պատկերացրածի նման ընթացավ, հուսով եմ՝ հետագայում էլ նոկաուտներով կփայլեմ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Հասկացա, որ ճիշտ նախապատրաստվելով ու ճիշտ տրամադրվելով՝ կարող եմ ինձնից փորձառու մարզիկի հաղթել։ 


-Տարբերությունները շա՞տ են սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերի։
-Այո՛, տարբերություններ կան և շատ, միայն ամենակարևորը կառանձնացնեմ՝ տարբեր է մենամարտի անցկացման տակտիկան։
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
 -Վերսկսել եմ պարապմունքներս, ավելի մեծ ձգտումներով եմ նայում դեպի առաջ։ Մոտ ժամանակներս նորից մենամարտ կանցկացնեմ, սակայն դեռ հստակ օր չեմ կարող նշել։

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Գուրգեն Հովհաննիսյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին