РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երկրներին զերծ մնալ էնդեմիկ երկրների սահմաններից դուրս կապիկի ջրծաղիկի բռնկման պատճառով ճանապարհորդությունների սահմանափակումներ մտցնելուց: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք խորհուրդ չենք տալիս որևէ ճանապարհորդական արգելք կամ սահմանափակում սահմանել», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Սիլվի Բրիանդը։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ասել էր, որ Ռուսաստան կապիկի ջրծաղկի ներկրման ռիսկեր կան, բայց դրանք փոքր են։ Նա նաև նշել է, որ այսօր այս վարակի դեմ պատվաստելու կարիք չկա։
Իմունոլոգ, հատկապես վտանգավոր վարակների գծով մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Ժեմչուգովը 360 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է կապիկության դեպքերի հետ կապված իրավիճակը։