ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Դաշինքի նոր ռազմավարությունը պետք է ներառի ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարի քայլեր։ Գրում է Russian.rt.com-ը։
«Կարևոր որոշումներ կկայացվեն դաշինքի առաջիկա գագաթնաժողովում»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Hürriyet թերթը հայտնել էր, որ Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից գրավոր երաշխիքներ է խնդրել՝ լուծելու տարաձայնությունները՝ նախքան այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։
Անկարայի պահանջները ներկայացվել են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին Ֆինլանդիայի և Շվեդիայի աջակցության պատճառով։