f

Անկախ

Դավիթ Վարդանյանը հետաքրքիր, բազմագիտակ, հավեսին ու չընկճվող գործիչ էր


Դավիթ Վարդանյանը հետաքրքիր, բազմագիտակ, հավեսին ու չընկճվող գործիչ էր։ Համ էլ սուր, սարկաստիկ, հեգնող, սաստող լեզու էր բանեցնում քաղաքական ելույթներում, հարցազրույցներում։ Բայց երբեք չափը չէր անցնում, բարեկրթության էն վերջին սահմանին կհասներ, բայց դրանից էն կողմ երբեք չէր անցնի։ Ափսոսում եմ իրեն էլ, իր տեսակին էլ՝ բարձր ինտելեկտով աննկուն նվիրյալներին, հատկապես երբ տեսնում ենք, թե ովքեր են նրանց փոխարինում հիմա...

Լրագրողական բազում հուշերիցս «օֆ դը ռեքորդ» երկու դեպք առանձնացնեմ։ 1990-ականների վերջն էր, երբ Վարդանյանը նախագահի վերահսկողության ծառայության պետն էր։ Մեր խմբագրություն բողոքելու էր եկել մի շատ գեղեցիկ կին։ Կիրթ էր ու բարեհամբույր։ Բողոքը՝ իրեն իր բնակարանից ուժով վտարել են։ Բոլոր փաստաթղթերը հետն էին, որ տունն իրենն էր։ Դիմել էր նախագահի վրահսկողության ծառայություն, ասաց՝ մատը մատին չեն խփում։ Տիկնոջն ասացի, որ ես միայն կարող եմ ռեպորտաժ պատրաստել այդ մասին, իսկ իրավապահներին ինքը պետք է դիմի։

Փաստաթղթերը ուսումնասիրեցի, տիկնոջը ձայնագրեցի, գնացի Դավիթ Վարդանյանին ձայնագրելու, հրաժարվեց՝ անջատի՛ր, բան եմ ասում։ Ու ասաց, որ կինը հոգեկան առողջության խնդիրներ ունի, որ ինքը լավ էլ ապրում է իր տանը (ստուգել ենք ամեն ինչ, ասաց), որ էդ ամենն իրեն թվում է։ Շշմեցի ու չհավատացի՝ չի՛ կարող պատահել, հոգեպես լիովին առողջ կին է, խոսում է կիրթ, տրամաբանված... Վարդանյանն ասաց՝ կապ չունի, մի օր իր հասցեով գնա՛, տե՛ս, թե ով է բացում դուռը, իսկ երբ տանը չի, ուրեմն ժամանակավորապես համապատասխան բուժհիմնարկում է։ Միկրոֆոնի մեջ միայն մեկ նախադասություն ասաց՝ մենք մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ արել ենք...

Վարդանյանին չհավատացի։ Ու ոչ էլ գնացի ստուգելու, սեփականության թղթերը կային, կողմը, որին կինը մեղադրում էր իրեն վտարելու մեջ՝ հեռախոսով հարցս լսեց ու հայհոյեց։ Այս կինը լրիվ առողջ է՝ մտածեցի, իսկ Դավիթ Վարդանյանը պաշտոնյա է դարձել, սկսել է ֆռացնել լրագրողներիս։ Ռեպորտաժս եթեր տվեցի։ Ո՛չ մի արձագանք կամ նախատինք իրենից։ Բայց շուտով ինքս պարզեցի, որ ինքը ճիշտ էր... Այն ժամանակ այնքան էլ լավ չգիտեի, որ մասնագետ պիտի լինես, որպեսզի զգաս նման խնդիրը, երբ մարդը նոպայի մեջ չի։ Ու մի բան էլ լավ չգիտեի, սա ինձ համար լրագրողական կանոն դարձավ հետագայի համար՝ միշտ չէ, որ պաշտոնյան սխալ է, բողոքողը՝ ճիշտ։

Հաջորդ դրվագը, որի մասին ուզում եմ պատմել, ավելի ուշ շրջանի էր։ Պրն Վարդանյանը նախարար էր։ Պետգույքի կառավարմա՛ն։ Թերթերից մեկը գրել էր, թե իբր հաճախ է պոկեր խաղում՝ Մուշեղ Սաղաթելյանի կողքը նստած։ Վերջինս կալանավայրերի վարչության պետն էր, ու 96-ի ընտրություններից հետո անձամբ էր ծեծել մեկուսարան տարված մի քանի պատգամավորի (կարծեմ հենց Վարդանյանին էլ)։ Խորհրդարանում էի, ինքն էլ եկել էր հանձնաժողովում նախագիծ զեկուցելու։ Միջանցքում բռնացրի այդ հարցով՝ արդեն միացված միկրոֆոնով։ Հարցին պատասխանելու փոխարեն ասաց՝ էլի սկսեցի՞ք մեր հաշվին ընտանիք պահել։ 2000-ականների առաջին կեսն էր, նախարարներն այն ժամանակ մի շատ մեծ աշխատավարձ չէին էլ ստանում, ես՝ շատ բարձր աշխատավարձ ունեի. մտքումս արագ հաշվարկեցի ու՝ շատ կներե՛ք, այդ դուք եք իմ հաշվին ընտանիք պահում, ես ամեն ամիս ուղիղ ձեր աշխատավարձի չափ հարկ եմ վճարում...

Ափսո՛ս, նման գործիչներից անգամ հեգնանք ստանալն ու պատասխանել կարողանալը պստլիկ տոն էր դառնում...

Ռուզան Խաչատրյան ՖԲ Գրառում Դավիթ Վարդանյան հիշողություններ Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին