Կարո՞ղ է առանց զակուսկա կես լիտր տնական թունդ արաղ է խմել
Նիկոլ Փաշինյանի կամոք ՀՀ նախագահի աթոռին բազմած Վահագն Խաչատրյանը , ավելի ճիշտ՝ Խաչատուրյանը մայիսի 28-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, ուր այսպիսի խոսքեր կան․ <<Եվ այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ>>: Մտածում եմ՝ կարո՞ղ է այս խոսքերը գրելուց առաջ առանց զակուսկա կես լիտր տնական թունդ արաղ է խմել, պետական բյուջեի մեծ փողերը պաշտոնյաների եւ ուժային կառույցների աշխատողների պարգեւավճարների, մի անձից գնումների վրա մսխող, կիսագրագետներին պետական բարձր պաշտոնների նշանակած այս իշխանության օրոք ի՞նչ ամուր, մրցունակ, ապահով երկրի մասին է խոսքը ։Ձեր ազգային իղձերը եւ նպատակները Արցախից հրաժարվե՞լը, Հայաստանը Թուրքիայից եւ Ադրբեջանից մեծ կախման մեջ դնե՞լն է։