f

Անկախ

Դավիթ Վարդանյանի մահն ինձ համար հարազատ ընկերոջ և գաղափարական զինակցի մեծ կորուստ է։


ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

 Դավիթ Վարդանյանի մահն ինձ համար հարազատ ընկերոջ և գաղափարական զինակցի մեծ կորուստ է։

Դավիթի հետ մեր ընկերությունը դեռևս խորհրդային տարիներից է գալիս, երբ միասին գործունեություն էինք ծավալում հանուն ազգային խնդիրների ու երազանքների։

Հետագայում, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Դավիթ Վարդանյանն արդեն շարժման կիզակետում էր, Հայաստանի անկախության կերտման պայքարում։

Որպես ֆիզիկոս և ազգային մտածողություն ունեցող խիզախ մտավորական՝ նա ներգրավվեց Շարժման գաղափարական ու կազմակերպչական աշխատանքներում՝ դառնալով «Ղարաբաղ կոմիտեի» անդամ։ Այնուհետև «Ղարաբաղ կոմիտեն» նախաձեռնեց և ստեղծեց Հայոց Համազգային շարժումը (ՀՀՇ), որը դարձավ անկախ Հայաստանի առաջին քաղաքական իշխանությունը։

Որոշ ժամանակ անց, երբ առաջացան գաղափարական հակասություններ իշխանության գործունեության և ընտրած ճանապարհի հետ, ՀՀՇ մի խումբ գործիչներ առանձնացան՝ ստեղծելով ընդդիմադիր ԱԺՄ-ն։ Դավիթ Վարդանյանն այդ խմբում էր, նրա համար նույնպես արդարությունն ու ազգային շահերի համար մղվող պայքարը սկզբունքային էին ու անշահարկելի։

Դավիթ Վարդանյանն ԱԺՄ կուսակցության ամենաակտիվ ընդդիմադիր պատգամավորներից էր խորհրդարանում։ Հատկապես 1995-96 թվականների ընտրություններում, երբ ԱԺՄ-ն մեծ դերակատարում ունեցավ Հայաստանի քաղաքական կյանքում, Դավիթն այդ բարդ ժամանակահատվածում իշխանության դեմ կռիվ տվող առաջամարտիկն էր կուսակցությունում։

Միշտ մնաց խիզախ և հավատարիմ իր գաղափարներին ու սկզբունքներին։

Վերջին տարիների մեր հանդիպումներն ու զրույցները, ցավոք, մեր երկրին սպառնացող վտանգների, Արցախի կորուստների և մշուշոտ ապագայի շուրջ էին։ Չէր կարողանում հաշտվել, որ մեր ազգային երազանքներն ու ձգտումները, տասնամյակների պայքարը կարող էր արժեզրկվել ու ոչնչանալ։ 

Այսօր Հայաստանի ու Արցախի համար մղվող պայքարը պետք է շարունակվի նաև հանուն մեր ընկերների, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են ազգային գաղափարներին։  

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի ընկեր, և թող քո երազած Հայրենիքի կերտումով հոգիդ խաղաղվի։

 

Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան Դավիթ Վարդանյան ցավակցագիր Հայաստան Ղարաբաղ կոմիտե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին