f

Անկախ

Օժտուած Դերասանուհին որ «խաղալ» չէր գիտէր․ Մովսես Ծիրանի


Այդ օրերուն ես խանդավարուած էի այլ՝ նոյնպէս օժտուած  դերասանուհիյով մը՝ Յասմիկ Տէր-Կարապետեանը: Անոր մասին ևս այնպիսի հետաքրքրական ու շահեկան  յուշեր ունիմ, որոնց մէկ մասը նոյնպէս հարկաւոր է թուղթին յանձնել... : Սերտ ընկերներ էինք...: Օր մը ըսաւ.

--Մովսէս ջան, քեզ ծանօթացնելու եմ իմ լաւագոյն ընկերուհիներից մէկի՝ Թամարի հետ:

--Ո՞ր Թամարի:

--Յովհաննիսեան, բանաստեծ՝ Դաւիթի քոյրը...

--Այո՜... Դաւիթը ընկերս է:

--Ճիշդ է, բայց տես, եթէ յանկարծ քեզ վիրաւորի, չպէտք է նեղանաս նրանից,  որովհետև նա «պզիկներով» է: Դու նրան տեսել  ես միայն բեմում, ոչ կեանքում:  Նրա անկասելի վարուելակերպը շփացածութիւն չէ, այլ ինքը խառնուածքով ու էութեամբ այդպէս է... : Նա իսկապէս բացառիկ տաղանդ է, բայց հեշտութեամբ կարող է յանկարծ կծու խոսքեր ասել քեզ ու մի քանի ռոպէ անց նոյն հեշտութեամբ կարող է զղջալ ու ներողութիւն խնդրել:  Նրա ամուսինը՝ Յարութն էլ դերասան է ու հրաշալի մարդ: Վստահ եմ որ Յարութի հետ լաւ ընկերներ կը լինէք... :

Գացինք, ծանօթացանք և չորսով լաւ ընկերներ եղանք:

................................................................................................................................

Յասմիկը, Թամարը և ես տեղ գրաւած էինք Սունդուկեան թատրոնի առաջին շարքի աջ կողմը: Երգիծական «թեթեւ» ներկայացում մը կ'ընթանար բեմին վրայ, որուն մէջ դեր ունէր նաև Թամարի առաջին ամուսինը՝ Յարութիւն Մովսիսեանը: Ընդմիջմանը աղջիկները ցանկութիւն յայտնեցին բան մը խմելու: Կանխելու համար Թամարին խմիչքի «ախորժակը», ըսի.

-- Եկէք հիմա մրգահիւթով բաւարարուենք, բայց ներկայացումէն ետք չորսով կը գնանք մի տեղ ու շնորքով մի բան կ'առնենք:

Թամարը թէև համակերպութեան նշաններ ցոյց տուաւ, սակայն երբ սեղան նստանք ան չկար: Շուտով վերադարցաւ ձեռքին շիշ մը «շամբանիա»: Յասմիկի և իմ բաժակները բարձրէն լեցուց... փրփուրով, իսկ իրը ուշադրութեամբ, դա՜ նդաղ՝ առանց փրփուրի: Իրմէ շիշը առի ու հաւաքարարին տուի որպէս զի պահէ... : Երբ ներս մտանք Թամարը նստաւ իմ և Յասմիկի միջեւ ու յանկայծ նոյն խմիչքը դարձեալ մէջտեղ  հանեց... : Փորձեցի, բայց չյաջողեցայ ձեռքէն շիշը խլել: Ներկայացման երկրորդ արարին բեմին աջ կողմի անկիւնը Արմէն Էլբակեանը (Թամարի նախկին ընկերը) հեռաձայնով կը խօսէր ինչ որ անծանօթի մը հետ: Ձախ ձեռքով ընկալուչը բռնած իսկ աջ ձեռքի ցուցամատը մտցուցած էր գինիի շիշի մը մէջ ու կը փորձեր դուրս հանել: Մէկ կողմէն ինչ որ սիրային խօսքեր կ'ըսէր դիմացինին եւ միւս կողմէն մատը շիշէն հանելու մասին կը տեղեկացնէր ու երկիմաստ ծիծաղելի վիճակ մը կը ստեղծուէր... : Երբ Արմէնը բեմին վրայէն սկսաւ բողոքել որ մատը շիշին մէջէն չի կրնար հանել, յանկարծ Թամարը վարէն գոռաց.

--Ա՜յ անշնորք, Եթէ մտցնել իմանայիր, հանել էլ կիմանայիր:

Դահլիճը հրհռաց: Արմէնը Թամարին նկատեց ու ծիծաղաշարժ երկխօսութիւն մը սկսաւ անոնց միջեւ, որուն մանրամասնութիւնները յիշելը այնքան ալ հեշտ չէ հիմա... : Որովհետեւ ներկաները կը ճանչնային դերասանուհի Թամարին, պատահարը ընդունեցին իբրեւ թատերգութեան մէկ դրուագը ու ծափերով ողջունեցին զինք:

Թամարը այդպէս էր, անմիջական, համարձակ ու «ոտից գլուխ»  տարերքի մարդ ու դերասանուհի միաժամանակ: Իրեն համար բեմն ու արօրեայ կեանքը շատ տարբեր չէին... : Իսկ ինչ կը վերաբերի անոր խմելու ցանկութեան, այո' ան թէև  տկարութիւն ունէր խմիչքի հանդէպ, սակայն սկզբունքով... յատուկ առիթներով միայն կը խմէր... քաջ իմանալով որ ու՞ր, ե՞րբ և ի՞նչքան պէտք է կոնծէ:

.................................................................................................................................

Յասմիկի հետ գացինք Թամարին ու Յարութին այցելութեան: Այն ատէն անոնք կ'ապրէին, «Կինօ Ռասիյայի» մօտ փոքր հարկաբաժնի մը մէջ: Թէև դուռը զգուշութեամբ ու դանդաղ բացուեցաւ, սակայն Յասմիկը, համաձայն իր հախուռն ու զուարթ բնաւորութեան, բարձրաձայն ու խանդավարութեամբ ողջունեց Յարութին, որ մատը շրթներուն դնելով ազդարարեց որ լռենք... : Ապա  ննջարանի կիսաբաց դուռէն ցոյց տուաւ թէ ի՞նչպէս իր կինը կը դաստիարակէ իրենց շուրջ երկու տարեկան երեխային: Եւ իսկապէս շատ լուրջ եւ խիստ զբաղուած էր Թամարը այդ պահուն, որուն խանգարելը սրբապղծութեան համազօր պիտի ըլլար:

Ուրեմն՝... սիրելի ընթերցող, լաւ մտիկ ըրէ. երեխան անկողնին կրնակին վրայ պարկած, թաթիկները դէպի վեր պարզած՝ յարափոփոխ ժպիտներով կը լսէր  ոգեշունչ ճարտասանութիւնը...իր մօր, որ մօտաւորապէս այսպէս կը պատգամէր անոր.

--Հիմակուանից քեզ ասում եմ, որ դու հայ ես, քո անունը Հայկ է, քո պապերը եղել են շինարարներ ու հերոսներ, ազգ են կերտել, Հայրենիք են կառուցել: Դու պիտի չմոռանաս որ Թուրքերը մեզ կոտորել են, մեր երկիրը բռնի խլել են, լաւ իմացիր... ցեղասպանութիւն է եղել: Կոտորա՜ծ, մահ ու աւէ'ր...: Դու կը մեծանաս, վրէժ կը լուծէս ու կ'ազատագրես մեր հողերը... հասկանու՞մ ես... ի վերջոյ դու Հայկ Նահապետի հարազատ ծոռներից ես... :

Այս հայրենաշունչ Ճարի աւարտին Թամարը Հայկին թաթիկները պինդ բռնելէ ու ցնցելէ ետք զայն, պահանջեց.

-Դէ հիմա ասա, որ «Ես Հայ եմ»։

Երեխան՝ նուաղկուն ու հազիւ լսիլի ձայնով ըսաւ.

-Ե՜ս... Հայ եմ:

-Էդպէս չի, ուժեղ ու ինքնավստահ պիտի ասես:

-Ես Հա՜՜յ ե'մ:

-Նորէն չեղաւ, աւելի՜ ուժեղ, պիտի գոռաս, հասկացար պիտի գոռա'ս:

-Այս անգամ Հայկը սահմրկած մօրը  սարսափազդու հրահագէն, ուղղակի գոռաց.

-Ե'ս, Հա՜՜՜՜՜՜յ ե՜՜մ:

-Ա՜յ այդպէս, հիմա հաւատում եմ որ դու Հայկ նահապետի իսկական ծոռներից ես....

Թամարը շրջուեցաւ դէպի մեզ, անոր աչքերը արցունքոտած էին ու կարմրած...: Ան չէր Խաղար, կ'ապրէր պահը ու կ'ապրեցնէր երեխային որ կարծէք թէ ամէն ինչ կը հասկանար ու անմեղ ու անեղծ ժպիտներով կ'արձագանքէր իր մօր պատգամներուն:

...................................................................................................................................

Այդ օր նոր վերադարցած էի Պէյրութէն, հեռաձայնը հնչեց, Թամարն էր.

-Գիտէս ի՞նչ: Լաւ լուր ունեմ... :

-Ասա, լսում եմ:

-Ֆրունզի հետ եմ ամուսնացել:

-Քեզ շնորհաւորում եմ, իսկ Ֆրունզին էլ համբերութիւն և տոկունութիւն եմ ցանկանում:

-Չէ՞ս զարմանում:

-Թամար ջան՝ եթէ մի քանի օր ետք զանգ տաս և ասես որ Ֆրունզին թողել ու ամուսնացել ես Սոսի հետ, Էլի չե՜մ զարմանայ...:

-Այս անգամ դու սխալւում ես , ես լաւ կին կը լինեմ նրան, նա պէտք ունի ինձ: Կ'ապրենք կը տեսնենք:

-Այո՜... , կ'ապրե՜նք կը տեսնենք...

..................................................................................................................................

Գալշոյեանի յուղարկաւորութեան օրն էր: Գրողներու միութեան ներսը Մուշեղին վերջին յարգանքի տուրքը կը մատուցէին հերթով... : Հոն էր հայրենի  մտաւորական դասը, իսկ Լուսինէ Զագարեանի ոգեշնչող ձայնը հոգեպարար մթնոլորտ մը ստեղծած էր: Ես դուրսը, դրան առջեւ կանգնած շուարած կը մտածէի, «երթա՞մ Կաթնաղբիւր թէ ոչ»: Յանկարծ դիմացէն Թամարը յայտնուեցաւ: Հարազատ մը գտած ըլլալու գոհունակութեամբ ողջագուրուելէ ետք, կարմրակալած եւ ուռած աչքերով ըսաւ.

--Մովսէս, գնում ենք Կաթնաղբիւր... չէ՞...

--Չգիտեմ... առանց այն էլ շատ ծանր է Մուշեղի կորուստը...

--Լաւ իմացիր, սիրտս լացել է ուզում: Գնանք Մովսէս ջան, գնանք ու մի լա՜ւ լացենք... սիրտս լացել է ուզում

Այսպէս էր Թամարը, այդ պահուն «Սիրտը լացել էր ուզում»...: Ինչպէս կեանքին մէջ, այնպէս ալ բեմին վրայ, նոյն ուժգնութեամբ կը դրսևորուէր անոր ընդոծին տաղանդն ու կատարողական բարձր մակադակը... :

................................................................................................................................

Թամարի հետ Անի հիւրանոցի դիմացէն կ'անցնէինք բարձրանալու համար իր ծնողքին՝ յայտնի գրող՝ Հռաչեայ Յովհաննիսեանի բնակարանը: Յանկարծ անկիւնը կանգնած փողոցի տղաքներէն մէկը, նշմարելով ու մատնանշելով զինք, ոգեւորուած բարձրաձայն ըսաւ.

-Առա'..., էս ծիտը «թելեվիզըրի» լիրբը չի՞...

Թամարը այս որ լսեց, ետ դառձաւ ու գոռաց երիտասարդի երեսին.

-Լիրբը տատդ է, այ հիմար... չե՞ս ամաջում, հիմա կը գամ գլուխդ կը ջարդեմ ու ոտքիդ տակ կը գցեմ... հասկացա՞ր...այլանդակի մէկը...

Թամարի այս անսպասելի ելոյթէն սահմրկած, «Ուկըլի Տղերքը»  սսկուեցան ու արագօրէն հեռացան, ըսելով որ «Գժի հետ գործ չունենք»:

Այո, Թամարը չէր խաղար ոչ կեանքին մէջ և ոչ ալ բեմին վրայ, այլ պարզապէս կ'ապրէր կերպարին մէջ ու անոր հետ: 

                                                                                                   Մովսէս Ծիրանի

                                                                                           (2022, Փետրուար, Երեւան)

 

 

 

Թամար Հովհաննիսյան Մովսես Հերկելյան հուշագրություն մշակույթ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին