AS-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» 36-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաստատել է, որ երկարաձգելու է պայմանագիրն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ։
Մոդրիչը 2012-ին է Լոնդոնի «Տոտենհեմից» 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ», որի հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, Իսպանիայի քառակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ Իսպանիայի գավաթակիր։