f

Անկախ

Լույսերի հեղափոխություն. Վահե Հովհաննիսյան


Բազմահազարանոց երթերի ժամանակ մարդիկ մի պահից միացնում են հեռախոսների լույսերը. Պատկերը և մթնոլորտն այդպես դառնում են շատ տպավորիչ, բայց ինձ ավելի հետաքրքրում է դրա խորքային իմաստը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում սկիզբ առած և թափ հավաքող շարժումը կոչեինք լույսերի հեղափոխոթյուն։ Ոչ միայն կոչեինք, այլև ամեն ինչ անեինք, որպեսզի բովանդակությունն ու մթնոլորտը հենց այդպիսին էլ լինեն ու մնան։

Այսօրվա իշխանությունը ևս հանրահավաքներին լապտերներ էր գործածում, սակայն ի վերջո իշխանության եկավ սև ժապավեններով, դագաղներով, պսակներով, թշնամանք ու ատելություն քարոզելով, ու մեր երկիր բերեց չդադարող  մահ ու ավերածություն։ Այս սև փուլից մենք պետք է դուրս գանք, պետք է սևը փոխարինենք հույսով։

Մենք սա պետք է փոխենք՝ լույս ու համերաշխություն բերելով։ Լույսի գաղափարը շարժմանը կտա նոր բովանդակություն, նոր կոնսոլիդացիա։

Դիմադրության շարժումը կարող է իսկապես դառնալ լույսերի հեղափոխություն։ Սա պոզիտիվ շարժում է, որն ուզում է ժողովրդին ցույց տալ թունելի վերջի լույսը։ Այսօրվա՝ պետական մակարդակի դատարկախոսությունը և գործի չիմացությունը պետք է փոխարինել աշխատանքի ու գրագիտության լույսով։ Հանրության ներսի թշնամական բարիկադները պիտի քանդենք, որ լույսը հասնի բոլորին։ Լույսը չպիտի լինի ընդամենը քարոզչական քայլ, տեխնիկական հնարք, որ պարզապես երթին արտաքին փայլ է հաղորդում։ Լույս՝ նշանակում է բաց ճակատով, պարզ խոսակցություն՝ մեր խնդիրների շուրջ, նշանակում է՝ չվախենալ ծանր հարցերից, նշանակում է՝ վեր կանգնել նեղ անձնական շահերից, նշանակում է՝ այս շարժումը վերածել մեր երկրի դժվար հարցերին պատասխաններ ու լուծումներ բերող պրոցեսի։

Սա կարող է դառնալ այն լույսը, որը վերջ կտա ազգային ստորացմանը։ Այն լույսը, որը կարող է Կովկասում արդար ու կայուն խաղաղություն ստեղծել։ Անհուսությունը, վաղվա օրվա հանդեպ վախը, մարդկանց սրտերին տիրող մութը պետք է ցրենք լույսով։

Չարությունը, բզկտվածությունը, խեղճությունը, որ սև ամպի նման կախվել են մեր երկնքում, պետք է ցրվեն խաղաղ ու վստահ լույսով։ Համահայկական համերաշխության ու քաղաքակրթական բովանդակության լույսով։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին