f

Անկախ

Աշոտ Ադամյան․ «Հաղթանակը միայն իմը չէ, այն ողջ հայությանն է»


Վերջերս Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և,ադրբեջանցի ու թուրք մարզիկների նկատմամբ փառահեղ հաղթանակներ տոնելով, չեմպիոնի տիտղոսը նվաճեց, Հայաստանի բազկամարտի հավաքականի առաջատար մարզիկ,  միջազգային կարգի սպորտի վարպետ, 65 կգ քաշային  Աշոտ Ադամյանը: 
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ իր կերտած բազմաթիվ հաղթանկաներից առանձնացնելով ու կարևորելով հատկապես վերջինը։


-Շնորհավորում ենք աշխարհամասում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Հրաշալի նախապատրաստական շրջան էի անցել ստուգատեսից առաջ՝ հետևողական մարզումներ անցկացնելով։  Նշեմ, որ 60 կգ-ից տեղափոխվեցի 65 կգ քաշային կարգ, և ամեն բան շատ լավ դասավորվեց։ Հաղթական տրամադրված՝ մեկնեցի Բուխարեստ՝ մեդալի հետևից։


-Տպավորիչ ելույթներ ունեցաք, հատկապես ֆանտաստիկ էին կիսաեզրափակիչն և եզրափակիչը։ Ձեր  հանդիպումների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Իմ քաշային կարգում 27 մարզիկ էր հանդես գալիս։  Երբեք չէի մտածի, որ ամենակարևոր հանդիպումներում հաջորդաբար կմրցեմ ադրբեջանցի և թուրք մարզիկների հետ։ Թեև մրցաշարից առաջ էլ վստահ էի իմ ուժերին, բայց այդ ժամանակ հաղթելու ցանկությունս կրկնապատկվեց։
Եթե մրցահարթակում մրցակիցներդ թուրք և ադրբեջանցի մարզիկներն են, պետք է մաքսիմալ զգոն լինել, ճակատագրական սխալ թույլ չտալու համար, սա թասիբի հարց է։ Ուժերս կենտրոնացրի և կարողացա հաղթել։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Հաղթանակը միայն իմը չէ, այն ողջ հայությանն է։ Կարևոր է, որ մենք՝ մարզիկներս հաղթականեր ենք կերտում և աշխարհին պատմում հայի ուժի, հնարավորությունների մասին։ Պետք է միասնական լինենք բոլոր ասպարեզներում և ողջ աշխարհին ցույց տանք, որ ուժեղ ենք։ Շատ  նվաճումներ ու տիտղոսներ ունեմ, բայց այս հաղթանակն առանձնհատուկ էր, քանի որ հաղթեցի թուրք և ադրբեջանցի մարզիկներին։
Հայ մարզիկի համար կարևոր պահ է, քանի որ մենք փոքր  ազգ ենք, բայց այս հաղթանակներով պատմում ենք մեր պետության մասին,  մարդիկ ի նշան հարգանքի, լսելով հիմնը, ոտքի են կանգնում, ճանաչում են մեր եռագույնը։ 


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Կյանքում, չեմ առանձնացնում սպորտը, մարդ պետք է ունենա նպատակ և բոլոր հնարավոր միջոցներով շարժվի դեպի այդ նպատակը։ Պետք է չնահանջել, չհիասթափվել ու միշտ առաջ շարժվել։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
Վերսկսել եմ մարզումներս, թեթև վնասվածքներ ունեմ, պետք է լիովին վերականգնվեմ՝ նախապատրաստվելով առաջիկա մրցաշարերին՝ աշխարհի առաջնոթյուն, աշխարհի գավաթի խաղարկություն։


 

Աշոտ Ադամյան բազկամարտ ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին