f

Անկախ

Արթրոզ.ո՞րն է լավագույն բուժումը


60 տարեկանից բարձր մարդիկ հաճախ են բողոքում ծնկների շրջանում առաջացող սուր ցավերից, հոդերի ցավի և շարժունակության  սահմանափակումներից: Սրանք լուրջ ախտանշաններ են մասնագետ-վնասվածքաբանի դիմելու համար: Հատկապես որ մասնագետները հավաստիացնում են՝ հիվանդության դեպքում վաղ ախտորոշումն ու ժամանակին արված բուժումը թույլ կտա խուսափել վիրահատական միջամտություններից:

<<Արթմեդ>> բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում մասնագետները ակտիվորեն իրականացնում են խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում,
 վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ,
ոտնաթաթի մատների, դաստակի դեֆորմացիաների շտկումներ:
Բաժանմունքը հատկապես հայտնի է կոնքազդրային հոդի, ծնկան հոդի ու ուսահոդի էնդոպրոթեզավորումների իրականացմամբ: Նորագույն իմպլատների կիրառումն ու մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու փորձը հնարավորություն են տալիս լիովին վերականգնել պացիենտի վերջույթների շարժունակությունն ու նրանց լիարժեք ապրելու հնարավորություն տալ:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ Էնդոպրոթեզավորումը, ի՞նչ վիրահատություն է այն և ի՞նչ բարդություններ կարող են լինել:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք <<Արթմեդ>> բժշկական կենտրոնի Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանի հետ:

 

Մաշված հոդեր. մարդիկ այսպես են բնութագրում արթրոզ հիվանդությունը, երբ առկա է մաշվածություն ծնկան և կոնքազդրային հոդերում: Նշված հատվածներում առաջացող ճառագայթային ցավերին այլևս դիմանալ պետք չէ: Ժամանակակից բժշկությունը սրանց արդյունավետ լուծման տարբերակներ ունի արդեն:

Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանն ասում է, որ ռենտգեն հետազոտության միջոցով հաստատվում է հիվանդությունն ու դրա բարդության աստիճանները: Արթմեդ բժշկական կենտրոնում վաղ փուլում դիմող պացիենտների բուժումը իրենք սկսում են կոնսերվատիվ մեթոդներից: Դրանք ներառում են աճառը վերականգնող հատուկ դեղորայք՝ խոնդրոպրոտեկտորներ կամ արհեստական սինովիալ հեղուկի ներարկումներ: Նմանատիպ բուժումը թույլ է տալիս դանդաղեցնել հոդի քայքայումը, հնարավորինս ուշ դիմել էնդոպրոթեզավորման: Իսկ եթե հիվանդությունը բարդացած փուլերում է, ապա ցուցումը վիրահատությունն է՝ էնդոպրոթեզավորումը, երբ մաշված հոդի փոխարեն տեղադրվում է արհեստական հոդ. <<Մենք ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման մեծ փորձ ունենք: Վիրահատությունը տևում է 1 ժամ, սակայն վիրահատության հենց հաջորդ օրը պացիենտին կարողանում ենք կանգնեցնել վիրահատված ոտքի վրա: 3-5 օր հետո նրան արդեն տուն ենք ուղարկում։ Շուրջ 45 օր անց, ու անգամ ավելի շուտ դադարում է կիրառել քայլակ և վերադառնում է լիարժեք կյանքի՝ առանց ցավի ու անհարմարությունների>>, ասում է օրդոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանը:

Արթրոզ հիվանդությունը հատուկ է բարձր տարիքային խմբին՝ հիմնականում 60-ից բարձր տարիքի կանանց, որովհետև այդ ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում անատոմիական փոփոխություններ և ցանկացած տրավմատիկ ազդակ կարող է ազդոսկրի կոտրվածքի պատճառ դառնալ: Ամբողջ աշխարհում այս կոտրվածքների դեպքում ցուցված է վիրահատական բուժում, որը թույլ է տալիս հիվանդին հնարավորինս կարճ ժամկետներում ոտքի կանգնեցնել, խուսափելով անշարժության հետ կապված այնպիսի անցանկալի բարդություններից, ինչպիսիք են՝ թոքերում կանգային երևույթները, պառկելախոցերը և այլն։

Սակայն ինչպես բոլոր վիրահատությունները, այնպես էլ էնդոպրոթեզավորման դեպքում կան և ընդհանուր, և սպեցիֆիկ բարդություններ, ասում է Ռաֆայել Ավետիսյանը. <<Կոնկրետ էնդոպրոթեզավորման  դեպքում շատ ուշադիր ենք հոդախախտ երևույթին, որը մինչև վիրահատության գնալը հասցնում ենք նվազագույնի: Մեր բժշկական կենտրոնում  կատարել ենք մեծ ծավալի նմանատիպ վիրահատություններ, և մինչև այսօր արտահայտված բարդություններ չունենք>>:

<<Արթմեդ>> բժշական կենտրոնում սովորաբար տոտալ էնդոպրոթեզավորման դիմում են հիվանդության այն փուլում, երբ մարդը շատ ուշ է դիմում մասնագետին, երբ հարևան-բարեկամների խորհուրդներով տնային պայմաններում զբաղվել է ինքնաբուժությամբ, երբ արդեն ցավի հետևանքով չի կարողանում քայլել, այլևս ցավազրկողները որևէ արդյունք չեն տալիս:

Դրա համար Ռաֆայել Ավետիսյանը խորհուրդ է տալիս ծնկան և կոնքազդրի հատվածում ցավի առաջին իսկ նշանների դեպքում դիմել փորձառու մասնագետների: Հիվանդության տարբեր փուլերում ցուցումներն ու մոտեցումները տարբեր են: Նույնիսկ ճիշտ ժամանակին արված ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է ամբողջությամբ խուսափել վիրահատությունից:

Ռաֆայել Ավետիսյան Արթմեդ Արթրոզ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին