Ռուսաստանը տարեկան կարող է կորցնել մոտ 10 միլիարդ դոլար՝ ԵՄ-ի կողմից ռուսական նավթի մատակարարումների էմբարգոյի պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նյութում նշվում է, որ ռուսական նավթի ներմուծման մոտ երկու երրորդը բաժին է ընկնում ծովային մատակարարումներին, որոնք ընկնում են սահմանափակող միջոցների տակ։
Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի համար տարեկան մոտ 10 միլիարդ դոլար կարժենան, այդ թվում՝ կապված այն բանի հետ, որ Մոսկվան ստիպված կլինի զեղչով վառելիք վաճառել Ասիային, որտեղ արդեն կարելի է գտնել Brent նավթի ֆյուչերսների գնից ցածր գներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է էմբարգո Ռուսաստանից նավթի ավելի քան երկու երրորդի ներմուծման վրա, Սբերբանկի անջատում միջազգային SWIFT ֆինանսական հաղորդագրությունների համակարգից, ռուսական ևս երեք պետական լրատվամիջոցների հեռարձակման արգելք և ռուսների նկատմամբ անձնական պատժամիջոցների ընդլայնում։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ավելի ուշ պարզաբանել է, որ Ռուսաստանից խողովակաշարային նավթը չի ընկնի պատժամիջոցների տակ։