f

Անկախ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է


Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children's Day):

Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, ամեն տարի կազմակերպվում են տարատեակ միջոցառումներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ Պատմությունը լռում է, թե ինչու է երեխաներին նվիրված տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը։

Վարկածներից մեկի համաձայն՝ 1925 թվականի հունիսի 1-ին Չինաստանի Գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի ծնողազուրկ երեխաներին եւ նրանց համար կազմակերպել  Դուան-ու ցզե տոնը (Վիշապանավերի փառատոն՝ ըստ չինական ավանդույթի)։ Երջանիկ պատահականությամբ՝ այդ օրը համընկել էր Ժնեւում «մանկական» համաժողովի անցկացման շրջանի հետ։

Նույն օրը նշվում է եւս մեկ հուզիչ տոն՝ Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում (66/292 բանաձեւ)` 2012 թվականի սեպտեմբերին, եւ սկսած 2013 թվականից՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։

Տոնի նպատակն է հիշեցնել մոլորակի բնակիչներին համամարդկային արժեքների մասին, պաշտպանել եւ ամրապնդել դրանք՝ որպես ամուր եւ բարոյապես կայացած ընտանիքի հիմք։ Չէ՞ որ հենց ընտանիքն է (նախ՝ ծնողները) պատասխանատվություն կրում երեխաների դաստիարակության եւ պաշտպանության համար, որպեսզի նրանց անձի լիարժեք ու ներդաշնակ զարգացումը ընթանա ընտանեկան միջավայրում եւ երջանկության, սիրո ու փոխըմբռնման մթնոլորտում։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին միանալ Ծնողների օրվա տոնակատարությանը, եւ նշել այն քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության շրջանակում՝ ներգրավելով երիտասարդությանն եւ երեխաներին։

Հայաստան Երեխաների պաշտպանության միջազգային օր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին