Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 35-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 79-րդը, Հրանտ Մելքումյանը` 82-րդը:
Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակում են նաև Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուզան, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Իան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը: