f

Անկախ

«Թովմասյան» հիմնադրամը Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշանավորեց բարեգործական միջոցառումներով


«Թովմասյան» հիմնադրամը երկու բարեգործական իրադարձությամբ Dvin Music Hall-ում նշանավորեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը` այն յուրահատուկ ու հիշարժան դարձնելով իր փոքրիկ հյուրերի համար:

Կեսօրին կայացած առաջին միջոցառումն անվճար էր` նախատեսված տարբեր մանկատների, խնամքի կենտրոնների սաների, զոհված զինվորների ընտանիքների մանկահասակ երեխաների, ինչպես նաեւ Ուկրաինայից Հայաստան ժամանած փախստականների ընտանիքների համար: Իսկ արդեն երեկոյան կայացած միջոցառման ընթացքում վաճառված տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ներդրմանը:

Բացի այն, որ երեխաները վայելեցին տարատեսակ խաղերն ու հյուրասիրությունը, նաեւ բացառիկ հնարավորություն ունեցան դիտելու «Երազանքների պահապանները» խորագրով մյուզիքլը, որի ընտրությունը պատահական չէր. այն սովորեցնում է չդավաճանել երազանքներին, չհանձնվել ու հասնել բոլոր նպատակներին:

Միջոցառումներին մասնակցել է շուրջ 2000 երեխա:

«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր ելույթում շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց բոլոր մանուկներին` շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրը տոմս գնելով դարձել է բարեգործ` ունենալով իր ներդրումը դպրոցի լաբորատորիայի կառուցման գործում:

«Շարունակեք բարեգործության ուղին, քանի որ միասին մենք կարող ենք»,-հիշեցնելով հիմնադրամի կարգախոսը` ասաց նա: Միջոցառման մանրամասները` տեսանյութում:

Հայաստան Թովմասյան բարեգործական հիմնադրամ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին