f

Անկախ

Ուրվագծվող ճգնաժամ. ԱԺ. Այլընտրանքային նախագծեր խումբ


Փողոցում առկա լարվածության ֆոնին և կառավարման առկա մոդելի պատճառով, երկրում ձևավորվում է նոր խոր ճգնաժամ։ Խոսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ինչպես փողոցի լարվածությունն այս պահին լուծում չունի, այնպես էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, և այնպես էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիորեն ի հայտ են գալու։ Հետևաբար՝ էական փոփոխությունները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԱԺ-ում։

Ընդդիմադիրներին զրկել մանդատից

Իշխանությունը չի թաքցնում, որ քննարկում է մի մեծ խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու գաղափարը։ Սա, իհարկե, կլինի հակասահմանադրական, կզրոյացնի գործող ԱԺ-ի լեգիտիմությունը, բայց դա չէ ամենաէականը. դա ուղղակի սրընթաց կարագացնի նոր ընտրությունների և նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Կարծում եմ՝ իշխանության մեջ կան մարդիկ, որ սա հասկանում են, այդ պատճառով էլ դեռ որոշում չունեն։ Այնուամենայնիվ, եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և նա գնաց նման քայլի, գոնե մի քանի հոգու մանդատից զրկեց, ապա դրան անմիջապես պետք է հետևի 2 ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սա բերելու է միակուսակցական ԱԺ-ի, որը մի քանի ամիս կարող է իներցիայով գոյություն ունենալ, բայց ամբողջական իշխանության ներքին և արտաքին ոչ լեգիտիմությունը դառնալու է այնքան ակնհայտ, որ առաջանալու է ներքին և արտաքին միասնական պահանջ՝ նոր իշխանության։

Ընդդիմադիրներին զրկել անձեռնմխելիությունից

Իշխանությունը կարող է գնալ նման քայլի՝ համարելով, որ սա նախորդ սցենարի ավելի ընդունելի տարբերակն է և պրոցեսները ճնշելու էֆեկտիվ ճանապարհ։ Կարող է մեկ կամ մի քանի հոգու զրկել անձեռնմխելիությունից և քրեական հետապնդում իրականացնել։

Ակնկալել, որ քաղաքական մեծամասնությունը կառարկի՝ մարդկային և անհատական գործոններով պայմանավորված, այս պահին անիմաստ է։ ՔՊ-ական մեծամասնությունը մեկ անգամ առանց վարանելու քվեարկել է Գ. Ծառուկյանի հարցով։ Երբ բոլորին պարզ էր, որ դա արհեստական, ծիծաղելի մեղադրանք էր, ուղղակի Ծառուկյանի հայտնի ելույթին «արագ արձագանք», միևնույն է, ոչինչ չխանգարեց գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ ոտնահարել սեփական մասնագիտական արժանապատվությունը և կատարել քաղաքական պատվերը։ Իմքայլական խմբակցությունը գլուխը կախ քվեարկեց, ներառյալ՝ մարդիկ, որոնք Ծառուկյանին մարդկայնորեն պարտական էին՝ կրթության, բուժման, աշխատանքի, կարիերային աճի, բնակարան ստանալու և այլ հարցերում։ Այնպես որ հիմա ՔՊ-ական թիմից մարդկային կամ քաղաքացիական դիրքորոշում ակնկալելն անիմաստ է։ Կանեն՝ առանց աչք թարթելու։ Եթե իշխանությունը գնա նման քայլի, ապա ընդդիմության արձագանքը պետք է լինի նախորդ տարբերակի պես՝ անմիջապես պետք է հետևի 2  ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սրան հետևելու է իշխանության տոտալ ապալեգիտիմացումը, կառավարման ճգնաժամը, որն ավարտվելու է նոր իշխանության ձևավորմամբ։ Որևէ պարագայում ընդդիմությունը չպետք է հանդուրժի իր շարքերից մեկ կամ մի քանիսի հանդեպ հետապնդումները, «վճարի նրանցով», իսկ ինքը շարունակի «պայքարելով-աշխատել»։ Այստեղ կոմպրոմիսի տեղ չկա. կա´մ բոլորով պինդ են, կա´մ բոլորով փլուզվում են։

Ընդդիմադիր խմբակցությունների քայլերը

Չի բացառվում, որ իշխանությունն ավելի գրագետ որոշումներ կկայացնի և ոչինչ էլ չանի՝ քայլ անելու, հետևաբար՝ սխալվելու իրավունքը թողնելով ընդդիմությանը։ Այս պայմաններում ընդդիմությունը պետք է անի շատ պարզ բան՝ տուրք չտա մանդատները վայր դնելու էմոցիոնալ կոչերին։ Հիմա դրա ժամանակը չէ։ Բայց ընդդիմությունը չպետք է նաև քննարկի ԱԺ-ում հանգիստ աշխատանքը վերականգնելու տարբերակը՝ այդպիսով զարգացնելով նախորդ սցենարների մոդիֆիկացված տարբերակը։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա փողոցի վրա և հանրության հետ աշխատանքի, և նպաստի շարժման բովանդակային և կազմակերպչական վերափոխումներին։ Այստեղ կա ահռելի չարված գործ։ Եթե գնաց այդպես, ապա  պրոցեսը հանգեցնելու է նույն տրամաբանական ավարտին՝ նոր իշխանության ձևավորմանը։

Ընդդիմության համար կան սխալվելու հնարավորություններ, թակարդներ, որոնցից ամեն կերպ պետք է խուսափել։

Այս պահին շատ ավելի մեծ է իշխանության՝ սխալվելու հավանականությունը։ Ամեն դեպքում, նույնիսկ առանց ակնհայտ սխալների, իրավիճակը զարգանալու է լարվածության մեծացման ուղղությամբ։ Երբ կա օբյեկտիվ հիմքերով քաղաքական և պետական ճգնաժամ, որը որևէ տրամաբանական, ընդունելի լուծում չի ստանում, ստեղծվում է կենսական անոմալիայի փուլ, որի պարագայում   պարբերաբար, կողմերի կամքից անկախ, առաջանում են ավտոնոմ ճգնաժամեր, և դրանց ուժգնությունից ու որակից է կախված պետական  ցնցումների աստիճանը։

Հայաստան Այլընտրանքային նախագծեր խումբ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին