Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հունիսի 12-ից 17-ը գործուղվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բոնն)։
Մասնակցելու է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Կիոտոյի արձանագրության և Փարիզի համաձայնագրի կողմերի և դիտորդ պետությունների, գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTA) և իրականացման համար օժանդակ մարմնի (SBI) 56-րդ նստաշրջանին։