Կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 11%-ով. Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։ Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ մայիսի 23-ից մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազել են բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Ամերիկայի և Արևելյան Միջերկրական ծովի, որտեղ հիվանդացությունն աճել է համապատասխանաբար 9%-ով և 1%-ով։
Դեպքերի թվի ամենամեծ նվազումը գրանցվել է Աֆրիկայում (36%) և Եվրոպայում (30%): Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 3,3 միլիոն դեպք։