Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում երկու մոտեցմամբ բարձրացրեց 101 կգ և 104 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Հակոբյանը երեք մոտեցմամբ էլ չբարձրացրեց 119 կգ, 120 կգ: Երկամարտում Հակոբյանը զրո ստացավ: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթե մեդալակիր: