Արարատի մարզում, հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Յուրիկ Բ-ն իր վարած ՎԱԶ 22121 մակնիշի ավտոմեքենայով Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի՝ Լանջազատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Յուրիկ Բ-ն և ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Վարսենիկ Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։