f

Անկախ

Այսօրվանից յուրաքանչյուրիդ կյանքում մեկնարկում է նոր՝ բարդ ու պատասխանատու շրջափուլ. Ծառուկյանը՝ շրջանավարտներին


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Վերջին զանգի» կապակցությամբ ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է շրջանավարտներին։ Ուղերձում նշված է.

«Հայաստանի և Արցախի սիրելի՛ շրջանավարտներ,

ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս կարևորագույն ու հիշարժան օրվա՝ դպրոցն ավարտելու առթիվ։ Այսօրվանից յուրաքանչյուրիդ կյանքում մեկնարկում է նոր՝ բարդ ու պատասխանատու շրջափուլ, որտեղից սկսելու եք ձեր ապագա հաջողությունների ու նվաճումների առաջին հաստատուն քայլերը։

Վստահ եմ՝ հարազատ դպրոցում ստացած գիտելիքները դառնալու են այն ամուր հիմքը, որի վրա կառուցելու եք մեր հայրենիքը, շենացնելու ու զարգացնելու եք մեր պետությունը։ Դա ձեր սրբազան պարտքն է բոլոր այն հայորդների հիշատակի առջև, որոնք կյանքի գնով պահեցին մեր սուրբ հողը. Այսուհետ  դուք եք մեր ապագայի հաղթանակների կերտողը։ Եվ ես համոզված եմ՝ դա ձեզ հաջողվելու է և դուք  լիովին կարդարացնեք ձեր ծնողների ակնկալիքները ու հույսերը։

Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում նաև մեր բոլոր հայրենանվեր մանկավարժերին, որոնք անտեսելով ամեն դժվարություն, պատվով են իրականացնում իրենց բարդ ու պատասխանատու առաքելությունն և տալիս կյանքի ամենամեծ դասը, այն է՝ սիրել հայրենիքը։

Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու առթիվ, թող դպրոցում ստացած գիտելիքը մշտապես լուսավորի ձեր ճանապարհն ու առաջնորդի դեպի մեծ նվաճումներ։ Բարի երթ ու նորանոր հաջողություններ...

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Հայաստան Գագիկ Ծառուկյան շնորհավորական ուղերձ Վերջին զանգ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին