f

Անկախ

Նարեկ Մանասյան․ «Շնորհակալ եմ մեր հայրենակիցներին՝ մեզ ոգևորելու և մեր կողքին լինելու համար»


Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 92 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց հավաքականի առաջատարներից Նարեկ Մանասյանը։ 
Հայ բռնցքամարտիկն իրեն լավագույն կողմերով դրսևորեց, սակայն կիսաեզրափակչում, անհասկանալիորեն, մրցավարները հաղթանակը տվեցին Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսին։
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ ոչինչ չի կարող խանգարել նպատակների իրականացման ճանապարհին։


-Շնորհավորում ենք ԵԱ-ում տպավորիչ մենամարտեր անցկացնելու և մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել՝ մրցումներով և մարզումներով հագեցած։ Նախ՝ Սերբիայում մասնակցեցի միջազգային մրցաշարի, որտեղ արծաթե մեդալ նվաճեցի, այնուհետեև ուսումնամարզական հավաքների մասնակցեցինք Ծաղկաձորում և «Օլիմպավանում»։
Տրամադրվածությունս մարտական էր, քանի որ պատասխանատվությունը մեծ էր՝ հայրենիքում հաջող հանդես գալու և մեդալ նվաճելու։ Պետք է ամեն ինչ անեի, որ լավ հանդես գայի, ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվեց։


-Կիսաեզրափակիչ մենամարտում մրցավարական կողմանպահություն էր նկատելի։ Ի՞նչ կասեք առաջնության ընթացքի, Ձեր ելույթների ու մրցակիցների մասին։
-Մրցակիցներս բոլորն էլ պատրաստված, ուժեղ մարզիկներ էին։ Առաջին մենամարտս՝ սլովակ Դավիդ Միխալեկի հետ ժամանակից շուտ ավարտեցի՝ տեխնիկական նոկաուտով, ինչն ինձ ոգեշնչեց։ Կիսաեզրափակչում՝ իսպանացի մարզիկի հետ պայքարում, մրցավարներն անարդար որոշում կայացրին, բայց այդ ամենն արդեն անցյալում է, պետք է շարժվեմ առաջ, և դա չպետք է խանգարի կարիերայիս հետագա ընթացքին։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մասնակցությունն ու մեդալը։
-Ուրախալի է, որ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալեցինք Հայաստանում։ Կարևոր է նմանատիպ միջոցառումների անցկացումը։  Մեդալը նոր շունչ տվեց և ազարտ՝ առաջ շարժվելու։ Մենք՝ մարզիկներս զգացինք հայրենի պատերի շունչը, հայրենակիցների աջակցությունը, շնորհակալ եմ նրանց, որ մեր կողքին էին, ամեն կերպ ոգևորում էին և ի սրտե ուրախանում տոնած հաղթանակներով։

Սպորտ բռնցքամարտ Նարեկ Մանասյան բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնություն հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին