f

Անկախ

Կապիտուլյանտը գնալու է, բայց նրանից մնացած արնահոսող վերքն ու տխուր հուշերը` դեռ երկար են մնալու


Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ Հայրենիքի համար պայքարող մարդկանց ոչ մի ոստիկան, ոչ մի բիրտ ուժ, ոչ մի հատուկ միջոց չի վախեցնելու ու հետ չի պահելու:

Երեկ համոզվեցի, որ 44 օրյա պատերազմի բովով անցած այդ մարդկանց մեջ պատասխանատվությունն է խոսում: Նույնիսկ մահակներով հանիրավի հարվածող ոստիկանների նկատմամբ տղաները ոխ չպահեցին, որովհետև հասկանում են, որ ոստիկանների ուղեղներն էլ են լվացել:

Երեկ տեսա նաև, թե ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին: Եվ միայն մի խումբ տղաների դիմադրության արդյունքում` տարիքով կանանց ու աղջիկների այդ խումբը կարողացավ դուրս գալ բիրտ ուժի օղակից: Վերջիններիս տեսա նաև լաց լինելիս:

Երեկ այդ ոստիկաններից մեկի հարվածից (մթության մեջ դեմքը չհիշեցի, բայց դա էական չէ) վնասվեց նաև իմ ողերը, սակայն դա չի ազդելու իմ բաժին պայքարի վրա: Դա ընդամենը դավաճան-կապիտուլյանտից ստացած հերթական վնասն է (ամենափոքրը) որին ևս կդիմանամ: Կյանքը պայքար է, և այն շարունակվում է:

Երեկ ես տեսա ոստիկանի համազգեստով, դավադիր կապիտուլյանտի համար ճանապարհ բացող չգիտեմ ում, և նրանց կողքին հազարավոր արժանապատիվ հայորդիների: Երեկ ես համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետությունը իրական տերեր ունի և երբեք չի հայտնվելու թուրքի ազդեցության տակ:

Ցավոք երեկ տեսա նաև գինու փառատոնում, Հայրենիքի կործանումից առաջ գինի խմող, Սարյան փողոցում բազմած կամ անիմաստ զվռնող մեկ այլ հայության: Այդ մարդկանցից շատերի հայացքներում դատարկությունն էր բոցկլտում, որոշների աչքերի մեջ էլ դոլարի նշան էր «նկարած»... Հիշեցի Ալեքսանդր Պուշկինի` «Խրախճանք ժանտախտի ժամանակ» վիպակը: Չզարմացա, որովհետև հայության այդ տեսակը, նույն գործի վրա էր նաև 44-օրյա պատերազմի օրերին: Վստահ եմ, որ դրանք ՔՊ-են` իրենց ընտրողներով, այսինքն զրո պատասխանատվություն Հայրենիքի առջև և անսահման կարևորություն սեփական անձին ու գրպանին:

Այդ մարդկանց համար խորթ են օրինակ` հայրենիք, ազգ, պետություն, լեզու, մշակույթ հասկացությունները: Նրանք նույն կերպ կապրեն նաև Ստամբուլում, կամ Ուգանդայի սևամորթների, նույնիսկ ավստրալական կենգուրուների հետ: Ի՞նչ տարբերություն, թե որտե՞ղ և ի՞նչ են «վայելում», եթե կյանքի նպատակը տաքուկ անկյունն ու մի փոր հացն է...

Ի վերջո, կապիտուլյանտը գնալու է, բայց նրանից մնացած արնահոսող վերքն ու տխուր հուշերը` դեռ երկար են մնալու:

 

Արտակ Զաքարյան ֆեյսբուքյան գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին