f

Անկախ

«Եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ կանչել հարցաքննման»․ Տոնոյան


«Համախմբում» շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Ջհանգիրյանին,

ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ պարոն Սահակյանին.

երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին բողոքարկման հերթական նիստն էր.... հերթական անգամ ծնողներով ձայնազուրկի կարգավիճակում (որերորդ անգամ մեժվում ենք շահագրգիռ անձի կարգավիճակ ստանալ) նստած էինք դահլիճում, որի օդը ամեն րոպե մի ծնողի թե՛ հոգեբանորեն, թե՛ ուղղակի շնչահեղձ էր անում և հարկադրված դեղ խմելու կարիք էր առաջանում, բայց ջուր տալու երկրորդ խնդրանքից հետո (մեզ արգելում են ջրի շիշ ներս տանել) դատարանի միանգամյա բաժակները սպառվեցին, և կամ պիտի իրենց բաժակներով ջուր խմեինք կամ դիմանայինք.......

Հիմա հարց․

Պարոնա՛յք պաշտոնյաներ, միթե դուք չգիտեք, որ այս ծնողները գտնվում են սահմանային հոգեվիճակում և ամեն րոպե հնարավոր են հոգեբանական և առողջական վատթարացման միջադեպեր, ինչու սրահում չկա հոգեբան, չկա բժիշկ, ավելին՝ միջանցքում հնարավոր չէ՞ ջրի սպասարկման սարք տեղադրել՝ միանգամյա բաժակներով, որ ամեն րոպե ստիպված չլինենք ոստիկաններից ջուր խնդրելու.....

Պարոն Ջհանգիրյան, մենք դեռ սպասում ենք պարզաբանման, թե ում մեղքով, ինչու ծնողների և Ձեր 2-րդ հանդիպման տեսագրությունը, ըստ ձեր լրատվականի, «պատահմամբ» չնկարահանվեց կամ «ջնջվեց»:

Բա, ո՞ւր մնաց «մեր» իշխանությունների ծնողների նկատմամբ «չափազանց հոգատար վերաբերմունքը», թե դա օգտագործվում է միայն «մեծն տիրուհուն» գովազդելու համար.....

Բա, ամեն անգամ մեզ հետ հանդիպելիս բազմանգամյա խոնարումներն ու ցավակցությունները ե՞րբ են «միսուարյուն» ստանալու, թե՞ դուք միայն բառային իշխանություն եք......

Ինչևէ, այսօրվանից մեր բազմաչարչար դատարանը մինչև ամսվա վերջ արձակուրդում կլինի..... բայց, կարծում եմ գոնե ընկալելի է, որ ծնողներիս պայքարը արձակուրդ չունի, և հույս ունենք մեր հաճախակի այցելություններով կօգնենք ձեզ արձակուրդից հետո հավուր պատշաճի ընկալել և ընդունել այն մարդկանց, որոնց զավակների կյանքի շնորհիվ ապրում եք, ձեր ապահով աշխատավայրերում հարյուրավոր ոստիկաններով պաշտպանված (ումից՝ չգիտենք) աշխատում և արձակուրդ գնում .....

Մի պճեղ սիրտ ու սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն ու մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում...... Ի վերջո մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, ուզում ենք պարզել՝ ովքեր սպանեցին մեր զավակներին, ովքեր են մեղավորները և, եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման.....

Միևնույն է, ձեզ հետ, թե առանց ձեզ մենք հասնելու ենք մեղավորների արդար պատժին, երկնքում դրան են սպասում մեր զավակները, և ձեզ խորհուրդ կտամ այդ պահանջի իրագործման «պատիվն» ու հազարաշուրթ օրհնանքները չթողնել ուրիշներին....

Վերջում հիշեցնեմ՝ դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը»։

Կարին Տոնոյան դատավարություն Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին