ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է հունիսի վերջին նախատեսված իր այցը Սաուդյան Արաբիա և Իսրայել։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք աշխատում ենք, որպեսզի Իսրայել և Սաուդյան Արաբիա ուղևորություն կատարենք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ», - ասել են Բայդենի վարչակազմում:
Համապատասխան գագաթնաժողովը հուլիսին պետք է անցկացվի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ամերիկյան նախագահի երկու խորհրդականներ գաղտնի այցելել են Սաուդյան Արաբիա՝ թագավորության իշխանություններին համոզելու մեծացնել նավթի արդյունահանումը։
Մարտին նույն լրատվամիջոցը հայտնել էր, որ Բայդենը Էր Ռիադ կատարած այցի ընթացքում ծրագրում է համոզել տեղական իշխանություններին ավելացնել նավթի արդյունահանումը։