f

Անկախ

Պետական կառավարման համակարգում ուղեղային կենտրոն պետք է ունենանք․ գիտնականի առաջարկը


«Վերջին տարիներին գիտության խրախուսման ուղղությամբ դրական տեղաշարժ կա։ Բայց միայն ֆինանսավորման ավելացումը և աշխատավարձերի բարձրացումը բավարար չէ», - ասում է ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզ․-մաթ․ գիտությունների թեկնածու, ԲՈԿ-ի 017 (Քիմիա) մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Հրաչյա Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ նույնքան կարևոր է նաև գիտաշխատողների թվի ավելացումը։

«Գիտությունը կոլեկտիվ երևույթ է։ Միջին դարերում անհատներն էական ներդրում ունեին գիտության մեջ։ Հիմա այդպես հնարավոր չէ։ Անգամ միայն մեկ երկրի սահմաններում պարփակված գիտություն ունենալ հնարավոր չէ։ Տարբեր գիտական կենտրոնների միջև համագործակցություն է անհրաժեշտ», - ասում է Սարգսյանը։ Նա շեշտում է՝ խորհրդային տարիներին Հայաստանն ուներ շուրջ 40 հազար գիտաշխատող։ Ներկայում այդ թիվը կրճատվել է առնվազն 10 անգամ։ Ու նման պայմաններում հնարավոր չէ մրցունակ արդյունք ապահովել։ Սարգսյանը, հղում անելով Հայաստանում արձանագրվող գիտական արդյունքներին, նշում է, որ այդուհանդերձ ֆունդամենտալ գիտության ոլորտում մենք շարունակում ենք մրցունակ լինել՝ ապահովելով շատ ավելի բարձր արդյունք, քան մեր հարևան երկրները, որոնք թե  բնակչություն - գիտաշխատողներ հարաբերակցությամբ, թե ֆինանսավորման ծավալով  գերազանցում են Հայաստանին։ Սարգսյանի համոզմամբ՝ կիրառական գիտության ոլորտում էլ զիջում ենք միայն սուղ ֆինանսավորման պատճառով։ Նա վստահ է՝ որպեսզի գիտությունը բնականոն զարգացում ապրի, գիտությանը պետք է հատկացվի Հանրապետության  ՀՆԱ-ի 1-1,5 տոկոսը։ Ընդ որում, ֆինանսավորման ծավալը պետք է ամրագրվի օրենքով, որպեսզի գիտության ֆինանսավորումը որևէ իշխանության ցանկությունից կախված չլինի։

 Խոսելով կառավարություն-գիտություն համագործակցության մասին՝ Սարգսյանն ասում է, որ այն դրսևորվում է պետության կողմից հատկացվող բազային և թեմատիկ ֆինանսավորմամբ․ պետությունն այդպիսով է իր առաջնահերթությունների մասին տեղեկացնում գիտական համայնքին։ Բայց խնդիրն այն է, որ կառավարությունը հետո չի դառնում արձանագրված գիտական արդյունքների շահառուն։ Նրա համոզմամբ՝ արձանագրվող գիտական արդյունքների շարունակականությունն ու կիրառականությունն ապահովելու համար գիտության ոլորտում գոնե պետք է կիրառվի պետական կապիտալիզմի մոդելը, որի պարագայում պետությունը մասնակից է գիտական պրոդուկտի ստեղծման բոլոր կենսափուլերին։ Իսկ  գիտության ֆինանսավորումը  պետք է լինի և պետության, և մասնավորի մտահոգությունը։ Նա վստահ է՝ եթե մասնավորը համոզված լինի, որ գիտությանը ֆինանսավորելով ինքը շահելու է,  չի զլանա իր միջոցներից տրամադրելու։ Դրա համար համապատասխան օրենսդրություն պետք է մշակվի։

 «Նաև չպետք է ֆինանսավորել միայն այն ոլորտները, որտեղ հենց վաղն արդյունք կունենանք։ Գիտությունն այն ոլորտն է, որ տասնյակ տարիներ արդյունքը կարող է տեսանելի չլինել, բայց, եթե ժամանակային մեծ տիրույթ վերցնենք, օրինակ 100 տարի, գիտությանն ուղղված ներդրումները մի կարգ ավելի վերադառնում են հասարակությանը, բոլոր ժամանակներում է դա այդպես»,- ասում է նա։

 Իսկ ահա գիտության ոլորտի մեծագույն խնդիրն, ըստ Սարգսյանի, բարձրագույն կրթությունն է։ Ասում է՝ եթե կրթական համակարգում հիմնարար փոփոխություններ տեղի չունենան, ապագայում գիտություն չենք ունենա։

 «Առանց բարձրագույն կրթության գիտություն չի կարող լինել, և առանց գիտության զարգացման մրցունակ և որակյալ բարձրագույն կրթություն չի կարող լինել։ Որպեսզի ապահովենք որակյալ բարձրագույն կրթություն, բարձրակարգ դասախոսական կազմի հետ միասին պետք է ունենանք բարձրակարգ դիմորդներ։ Իսկ դրա համար պետք է սկսենք հանրակրթությունից,- ասում է նա։- Հատկապես կարևոր է, որ նվիրյալ և բարձրակարգ մասնագետներով համալրվի մեր երկրի ուսուցչական հանրությունը։ Ուսուցչի երբեմնի գրավիչ կոչումը պետք է վերարժևորվի»։

Սարգսյանը նաև մատնացույց է անում կրթական քաղաքականության ոլորտում առկա խնդիրները։ Ասում է՝ ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով վճարովի կրթություն իրականացնելը  սխալ է։ «Խոսքը գյուղատնտեսական, մանկավարժական, ռազմական արդյունաբերության ոլորտի մասնագիտությունների մասին է։ Այդ մասնագետների պատրաստումը վճարովի տիրույթ տանել չի կարելի, պետք է լինի անվճար և ներգրավվեն լավագույնները»,- ասում է նա՝ հավելելով, որ գիտության և կրթության ոլորտի խնդիրները  հանգեցրել են նրան, որ երիտասարդ գիտաշխատողների պակաս ունենք։ «Գիտական դպրոցների շարունակականության խնդիրը մեզ մոտ շատ սուր է»,- ասում է Սարգսյանը։

  Նա վստահ է՝ առանց գիտության Հայաստանը գոյատևել չի կարող։ Հետևաբար առաջնային է ռազմավարական ուղղությունները մատնանշելը և հատկապես դրանց զարկ տալը։ Վստահ է՝ պետք է ստեղծվի արհեստական բանականության համազգային կենտրոն և ռոբոտատեխնիկայի զարգացման կենտրոն՝ երկուսն էլ հիմնադրամի կարգավիճակով։ Դրանց շրջանակներում արձանագրվող արդյունքներն էլ կնպաստեն, որ ունենանք գիտահենք բանակ և գյուղատնտեսություն։

 «Առանց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի, արհեստական բանականության և ռոբոտաշինության զարգացման Հայաստանում հնարավոր չէ 5-րդ սերնդի պաշտպանական մակարդակ ապահովել, որտեղ ծառայող զինվորը պետք է լինի միայն իր աշխատատեղում՝ լինելով կառավարողը այն համակարգերի, որոնք ապահովում են մեր անվտանգությունը։ Մեր երկրի զարգացումն ու անգամ գոյությունն  առանց գիտության պարզապես անհնար է։ Այլապես կգնանք ինքնաոչնչացման»,- ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ամենի համար ունենք մարդկային բավարար ռեսուրսներ, որոնք կկարողանան նաև նոր մասնագետներ պատրաստել և արդյունք ապահովել։ Իսկ ֆինանսական ռեսուրսների առումով նա վստահ է՝ անգամ փոքր միջոցներն արդյունավետ կառավարելով հնարավոր է մեծ արդյունք արձանագրել։

 Հարցին՝ արդյոք կառավարությունը գիտակցում է գիտության կարևորությունը և ունի այս ամենն իրագործելու պատրաստակամություն, Սարգսյանը նշում է, որ այս դեպքում խանգարող գործոն է կառավարման համակարգում ուղեղային կենտրոնի բացակայությունը։

Նա շեշտում է՝ մարդուն ներհատուկ գիտական միտքը ոչ կուսակցական և ոչ էլ ազգային պատկանելություն ունի։ Ուստի պետության խնդիրն է նրանց մտավոր կարողություններն ի շահ երկրի ծառայեցնելը։

 

 


 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ Գիտության կոմիտե գիտության զարգացում երիտասարդ գիտնականներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին