Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ հավելել է. «Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։