Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տվյալներ ունի, որ աշխարհի 27 երկրներում հաստատվել է կապիկի ծաղիկի 780 դեպք։ Գրում է Russian.rt.com-ը։
«2022 թվականի մայիսի 13-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել են կապիկների ծաղիկի լաբորատոր հաստատված 780 դեպքեր»,- ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է հաղորդագրության տեքստը։
Նշվում է, որ ԱՀԿ-ի չորս տարածաշրջանների 27 երկրներում հայտնաբերվել են դեպքեր, որոնք կապիկների ծաղիկի համար էնդեմիկ չեն:
Ավելի վաղ Նիգերիայի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը հայտնել էր կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքի մասին: