f

Անկախ

«Հրապարակ». Աշտարակի քաղաքապետն անկուսակցական էր, հիմա ՔՊ-ական է դարձել


«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որը հինգ ամիս է՝ կառավարում է մարզը, արդեն հասցրել է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Նրա մասին գրում են, թե թույլ մարզպետ է, մարզը չի կարողանում բռի մեջ հավաքել, ինքը չի կառավարում մարզը, իր փոխարեն օգնականն ու համայնքապետերն են կառավարում եւ այլն։

Մեզ հետ զրույցում նա, անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Ես չեմ ցանկանում արձագանքել նմանատիպ հարցերին, բնական է, որ կարան տարբեր բաներ գրեն, նորմալ եմ վերաբերվում»։

Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, օրինակ, նախկին մարզպետի, ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ։

- Բոլորի հետ հարաբերությունները շատ լավ են, աշխատանքային։

Թալինում այդպես էլ ճգնաժամը չհանգուցալուծվեց,   չկարողացաք այնպես անել, որ ձեր ուզած թեկնածուն   ընտրվի, հիմա նոր ընտրություններ են լինելու, խնդիր չի՞   առաջանա Թալինում կառավարման առումով։

- Չեմ կարծում, որ խնդիր կառաջանա, իրա հունով գնում ա, նենց չի, որ ինչ-որ արհեստական մենք ուզեցել ենք անել։ Ավագանին նիստ չի գումարել, եւ օրենքով սահմանված կարգով լիազորություններն արդեն կորցրել է ավագանին, եւ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի 25-ին, ընտրության միջոցով արդեն կունենանք համայնքի նոր ղեկավար։

Իսկ հիմա դա խնդիրներ չի՞ առաջացնում բյուջեի   հաստատման, ծրագրերի իրականացման մասով։

- Բավականին շատ խնդիրներ առաջացրել է, բայց մենք փորձել ենք հարթել ու հնարավորին չափ ամեն ինչ անում ենք, որպեսզի խնդիրները մեղմենք։

Դուք նաեւ ամեն ինչ անում եք, որ Ձեր թեկնածուներին,   որոնք չեն ընտրվել, ամեն ձեւով նստեցնեք համայնքի   ղեկավարի աթոռին, հիմա ձեր այդ քայլերի պատճառով   որոշ համայնքներում ճգնաժամ է առաջացել։

- Ես համաձայն չեմ էդ կարծիքի հետ, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել օրենքի սահմաններում, եւ դրանից անդին ոչինչ չենք արել։

Վանաձորում էլ տեսանք՝ ինչպես օրենքի սահմաններում   ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն (Մամիկոն Ասլանյանը), որը հիմա կալանավորված է։   Թալինում էլ ձեր թեկնածուն՝ Տավրոս Սափեյանը, չհաղթեց  օրենքի սահմաններում, բայց հիմա նորից արտահերթ   ընտրություններ եք անցկացնում։

- Չէ, իրականում համաձայն չեմ էդ մտքի հետ, մենք ոչ մի բան զոռով չենք ուզում անել, ընտրությունների միջոցով կորոշվի։

Այս հինգ ամսում, ինչ նշանակվել եք, մարզում ի՞նչ ծրագրեր եք հասցրել անել։

- Բավականին շատ փոփոխություններ ենք արել, հիմնականում՝ կրթության ոլորտում։ Աշխատանքային խումբ է ձեւավորվել, եւ խնայված գումարներով դպրոցներում առաջնահերթ խնդիրներն ուսումնասիրել ենք, Աշտարակը, Թալինն արդեն վերջացրել ենք, մնացած համայնքներում էլ՝ արդեն դպրոցներում աշխատանքներ ենք իրականացնում։ Նաեւ բավականին շատ ներդրումային ծրագրեր կան, որ մենք մեր հնարավորությունների չափով խթանում ենք եւ փորձում ենք օգտակար լինել։

Այդ լուրերը, որ շրջանառվում են, թե Դուք չեք ղեկավարում մարզը, հիմա կարողանո՞ւմ եք մարզը Ձեր բռի մեջ պահել եւ փարատել այդ կասկածները։

- Հա, ասում են, որ իմ օգնականն է կառավարում, իմ օգնականը նաեւ Ազգային ժողովում էր իմ օգնականը, ու շատ նորմալ ինքն իր աշխատանքը կատարում է։

Իսկ դեռ նախկինների թվերից ընտրված Աշտարակի   քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները։

- Ընտրվել ա նորից, մեր կուսակցական ընկերն ա, շատ լավ հարաբերություններ ունենք։

Աշտարակի քաղաքապետը Ձեր կուսակցական ընկե՞րն է։   Ե՞րբ հասցրեց դառնալ ՔՊ-ական,   անկուսակցական էր կարծես։

- Անկուսակցական էր, հիմա ՔՊական է։

Ձե՞ր ջանքերի շնորհիվ է դարձել ՔՊ-ական։

- Ոչ, իր որոշմամբ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սերգեյ Մովսիսյան Արագածոտնի մարզ Հայաստան ՔՊ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին