Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թուրքիա՝ «Էֆես-2022» միջազգային զորավարժություններին հետեւելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում Զաքիր Հասանովը կայցելի նաեւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսը: