Ակնկալիքը շատ պարզ է՝ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք տարիներ շարունակ իրենք հայտարարում էին, թե պրոպագանդում են, դավանում են, որ այդ արժեքների համար են Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Ակնկալիքը պարզ է՝ նել այն եւ հավատարիմ մնալ այն խոսքերին, գործով ապացուցել այդ հավատարմությունը: Այսնքն եթե ժողովրդավարական արժեքները խարխլված են, եթե բռնությունն եր են կիրառվում, մարդու իրավունքները համատարած խախտվում են, առաջինը իրենք պետք է բարձրաձայնեն: Ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով ինչու չեն բարձրաձայնվում, պատգամավորը պատասխանեց. «Գործընկերներս արդեն նշեցին, առաջնահերթությունները այլ են կարծես, երկակի ստանդարտները եւ աշխարհաքաղաքական շահերն այս պարագայում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ստորադասում են: Այստեղ իրենք հիմա պաշտպանում են կոյուղային ժողովրդավարությունը, ոչ թե իրական ժողովրդավարական արժեքները: Հակառակ դեպքում իրենք վայրկյան անգամ չէին վարանի իրենց քթի տակ ապօրինությունները եւ առաջինը կլինեին, որ կդատապարտեին բիրտ ուժի կիրառումը»:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասեն յակի դիմաց, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Պաշտոնական տվյալներով վնասվածք է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ: