f

Անկախ

«Բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է». մեկնարկել են ընդունելության միասնական քննությունները


Այսօր հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից:

Մինչ քննական գործընթացի մեկնարկը Կարեն Թռչունյանը քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներով, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպչական աշխատանքներին, զրուցել դիմորդների հետ:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ Սոնա Սիմոնյանը փոխնախարարի հետ զրույցի ընթացքում նշել է, որ «Կենսաբանություն» առարկան լավ է ուսումնասիրել և՛ դպրոցում, և՛ լրացուցիչ պարապմունքների ընթացքում. «Չեմ անհանգստանում. վստահ եմ, որ հաղթահարելու եմ և ընդունվելու ԵՊԲ համալսարան: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ ֆակուլտետում եմ ուզում ուսումս շարունակել, բայց հստակ գիտեմ՝ բժիշկ եմ դառնալու»:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Թռչունյանը փաստել է, որ քննական գործընթացը կազմակերպվել է ընթացակարգի համաձայն՝ առանց խնդիրների:

«Հարկ է նշել, որ վերջին տարիներին բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է, ինչը ողջունելի է: Մենք մշտապես կատարելագործում և վերահսկում ենք քննական գործընթացի կազմակերպման ու իրականացման աշխատանքները՝ հաշվի առնելով նաև համապատասխան կառույցների կողմից արված առաջարկները: Մասնավորապես 2023 թ. դիմորդներն արդեն երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու: Աշխարհում այս մեթոդն ընդունված է:

Մենք նախատեսում ենք մշտադիտարկում իրականացնել՝ համակարգի արդյունավետությունը պարզելու և հետագայում այն առավել կատարելագործելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: 

Հավելենք, որ Երևանում ու մարզերում գործում է 15 քննական կենտրոն, 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում: Այսօր առաջին քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից են: «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1.635 դիմորդ (2021-2022 ուստարի՝ 1.304 դիմորդ), իսկ «Աշխարհագրություն» առարկայից՝ 127 (2021-2022 ուստարի՝ 176 դիմորդ):

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Կարեն Թռչունյան

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին