«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 7-ին ժամը 16:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 41, 42/44, 44/42, Կոմիտաս 49, 49/12, 51, 59/6, 59/7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 7-ին ժամը 12:00-ից մինչև հունիսի 8-ը՝ ժամը 16:00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք, Ազնակ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: