ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Ռանկո Կրիվոկապիչը բացատրել է, թե ինչու երկրի իշխանությունները թույլ չեն տվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թռիչք իրականացնել իրենց տարածքով։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ այս արգելքով Պոդգորիցան «կատարել է այն պարտավորությունները», որոնք ստանձնել է հակառուսական պատժամիջոցների ներդրմամբ։
Ինչպես նշել է Մոնտենեգրոյի դիվանագետը, նման որոշումն «անխուսափելի էր», և Լավրովը կարող էր գնացքով հասնել Սերբիա, քանի որ «երկաթուղային երթևեկությունը Բելգրադ-Մոսկվա երթուղու երկայնքով արգելված չէ»։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարել էր, որ ԵՄ-ն ողջունում է Չեռնոգորիայի՝ իր տարածքով Լավրովի ինքնաթիռի թռիչքի արգելքը, որը պատրաստվում էր այցելել Սերբիա։
Մինչ այս ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան թույլտվություն չեն տվել Լավրովի ինքնաթիռի թռիչքի համար, որը Բելգրադ պետք է այցելեր հունիսի 6-7-ը։