Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է բնակչության շրջանում կապիկի ծաղիկի վարակի 225 հաստատված դեպքերի մասին։ Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին հայտնում է ConSalud պորտալը։
Ավելի վաղ Իսպանիայում գրանցվել էր 120 դեպք։
Նախօրեին ԱՀԿ-ում հայտնել էին աշխարհի 27 երկրներում կապիկների ծաղիկի հաստատված 780 դեպքերի մասին։
Նշվում է, որ ԱՀԿ-ի չորս տարածաշրջանների 27 երկրներում հայտնաբերվել են դեպքեր, որոնք կապիկների ծաղիկի համար էնդեմիկ չեն:
Ավելի վաղ Նիգերիայի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը հայտնել էր կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքի մասին: