f

Անկախ

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ…


60 տարի անց 
    

Վերջերս հուշապատումներ ընտրելու նպատակով պարբերաբար թերթում եմ 1986թ.-ին լույս տեսած ՛՛Գրական տեղեկատու՛՛-ն: Մի օր նկատեցի, որ Հայաստանի պետական հրատարակչությունը 60 տարի առաջ` 1962թ. ՛՛Մեր օրերի հերոսները՛՛ շարքով հրատարակել է ՛՛Աշխատանքի մարդը՛՛գիրքը նվիրված սոցիալիստական Աշխատանքի հերոս Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի ավագ ձուլող Արշակ Ղազարյանին /1913-1995թթ/:
Այն փնտրեցի քաղաքային և մարզային գրադարաններում, հերոսի հարազատնեի տներում: 
Մեծ եղավ զարմանքս երբ ամեն տեղ հնչում էր նույն պատասխանը` այդ գրքի մասին չենք էլ լսել: Վերջերս այն գտնվեց Երևանի հանրային գրադարանում: Իմ վաղեմի բարեկամ, մշակույթի նվիրյալ Ռուբեն Հակոբյանը ինձ տրամադրեց այդ գրքի պատճենահանված օրինակը: Գրքի տիտղոսաթերթը հուշում է, որ գունավոր մետալուրգիայի զարգացման ասպարեզում ակնառու հաջողությունների համար ՍՍՌՄ գերագույն սովետի նախագահության 1961թ հունիսի 9-ի հրամանագրով Ալավերդու կոմբինատի ավագ ձուլող Արշակ Ղազարյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում հանձնելով Լենինի շքանշան և ,Մուրճ և մանգաղե ոսկե մեդալ: Գիրքը այդ իրողության թելադրանքով էլ ներկայացնում է հերոսի կյանքի ուղին` նրա առաջին աչքաբացից մինչև հերոսացում: Գիրքը բացվում է Լոռվա բնաշխարհի գունեղ և նուրբ նկարագրությամբ:
…Մորից որբացած 3-ամյա Արշակին գրկած Եգանենց Վարթիթեր տատը տանում է նրան իր գյուղ` Դսեղ.
-    Իմ խեղճ գառնուկ, հորից էլ որբացար ու աշխարհի երեսին մնացիր մենակ, մնացիր անտեր: Տարիներ անց այս աշխարհից տատն էլ գնաց,  իսկ Արշակը փորձելով չխաղտել քեռու ընտանիքի անդորրը որոշեց վերադառնալ Մարց` հորեղբոր մոտ: Դառը մանկությունը ստիպեց նրան մի օր էլ բատրակության մեկնել Սանահին գյուղ: Սա դառը մանկությունն էր մեկի, բայց կարող էր լինել շատերինը: Իրեն վստահված հորթերը ընկերոջ խնամքին թողնելով Արշակ Ղազարյանը իջավ Ձոր աշխատանք որոնելու: Բարի մարդկանց աջակցությամբ աշխատանքի անցավ Ձորագեսի շինարարությունում: Հետո շին տեղամասի գանձապահի հորդորով պիտի գնար լիկկայան, որ կարդալ գրել սովորեր ու էլ չամաչեր աշխատավարձի ցուցակում ստորագրել չկարաղանալու համար: Հետո տեղափոխվեց Ալավերդու գործարան, տուն ու տեղ դրեց ընտանիք կազմեց բնակարան ունեցավ: Դարձավ ձուլող, ճանաչված ձուլող, մի օր էլ ավագ ձուլող: Դասեր առավ ավագներից, հետո ինքն էր դասեր տալիս նորեկներին: Ռաֆիկ Ծատուրյանի նման շատ-շատերն ձուլման բարդ տեխնոլոգիան սովորել Արշակ Ղազարյանից, նրանից ով տարիներ հետո գործարանի ղեկավարության հետ ընդուներու էր գործարանին տրված Աշխատանքային Կարմիր դրոշի շքանաշանը: Դա հետո էր ու Ա. Սարոյանի գրքում չէր կարող լիներ: Արշակ Ղազարյանի ճանապարհով գնաց նաև ավագ որդին՝ Հրաչիկը, ում հետո գործարանը գործուղեց սովորելու Երևանի պոլիտեխնիկականում, վճարելով հատուկ կրթաթոշակ:
…1962թ-ին դեռ շարունակում էին Արշակ Ղազարյանի նոր բնակարան գալ շատերը շնորհավորելու նրան բնակարանամուտի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը արժանանալու առթիվ: Հարյուրավոր աշխատանքային ընկերների հետ հպարտություն էր ապրում նաև հերոսի ընտանիքը` տան տիկին Վերգուշը և զավալները` Հրաչիկը, Հայկը, Հովիկը, Հրանուշը, Հասմիկը: Լոռում այդ ժամանակներում կարծես այլ կերպ էր լուսավորում Արեգակը, ասես նա էլ էր շնորհավորում հերոսին: Ընդամենը 38 էջերում ներկայանում է Արշակ Ղազարյանի կյանքի ոդիսականը: Մի կյանքի պատմություն, որ հավակնում էր դառնալ մի ամբողջ ժամանակաշրջանի ու մի քանի սերունդների պատություն: Պաստմություն որ այս օրերին էլ պատմում են շատերը, առանց այս գրքի՝ առանց 60-ամյա այս սրբացած մասունքի: Գիրքը փնտրելու պահից սկսած շատ շատերի հետ եմ խոսել այս գրքի մասին: Եղան ոգևորվողներ, օր առաջ կարդալու ցանկություն հայտնողներ: Ամենավոգևորվողն այնուամենայնիվ եղավ հերոսի թոռը՝ Հայկի որդի Արայիկը, ով նաև մի քանի ուշագրավ պատումներ ներկայացրեց իր պապի, հոր,  հորեղբայրների, հորաքույրերի առօրյաից, ընդգծելով որ իր ընկալումներում դրանք մնում են որպես կենդանի դասեր և կյանքի անփոխարինելի դպրոց:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

Արշակ Ղազարյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին