f

Անկախ

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում


Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած Թուրքիայի վերաբերյալ 2021 թվականի զեկույցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը հիմնված է «մակերեսային ու անհեռատես մոտեցման վրա»։ «Թուրքիան չի ընդունում և մերժում է  մակերեսային և անհեռատես մոտեցման վրա հիմնված Եվրախորհրդարանի զեկույցում պարունակվող կողմնակալ և անիրատեսական գնահատականները, որոնք անտեսում են մեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվում է, որ Թուրքիայի հիմնական ակնկալիքը Եվրախորհրդարանից նրանում չէ, որ այն դառնա «նեղմիտ» շրջանակների օրակարգային գործիք, այլ նրանում, որ այդ կառույցը դրսևորի դիրքորոշում, որը կխթանի դրական վերաբերմունք ԵՄ կառույցների նկատմամբ՝ Թուրքիայի՝ միությանն անդամակցելու բանակցությունները վերակենդանացնելու նպատակով։

«Այդպիսով, Եվրախորհրդարանը թուրք հասարակության աչքում կորցրել է իր վստահությունն ու հեղինակությունը։ Այդ պատճատով զեկույցում տեղ գտած անհիմն հայացքները, որոնք արտացոլում են մեր երկրի նկատմամբ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ պնդումները, ինչպես նաև ԵՄ մեկ կամ երկու անդամների անհեռատես ջանքերը Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի վերաբերյալ, մեզ համար որևէ նշանակություն չունեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ բոլոր ինստիտուտները կկատարեն իենց պարտավորությունները Անկարայի նկատմամբ։

ԱԳՆ-ն նշում է, որ առաջին հերթին խոսքը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացման, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության արագացման, Մաքսային միության թարմացման շուրջ բանակցություններ սկսելու, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնման մասին է։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը նախօրեին 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Զեկույցում հղում է կատարվում Եվրոպական խորհրդարանի 2015 թվականի ապրիլի 15-ի զեկույցին և Թուրքիային կրկին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայություններին, այդ թվում՝ Կովկասի մասով: 
 

Թուրքիա Եվրախորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչում Աշխարհում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին