«Ղարաբաղ Տելեկոմ» բջջային ցանցից հերքում են մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե «Ղարաբաղ Տելեկոմը» կդադարեցնի ծառայությունները Արցախում։
«Դա ապատեղեկատվություն է։ «Ղարաբաղ Տելեկոմը» չի լուծարվում եւ տեղեկությունը, թե դադարեցնելուէ ծառայությունները՝ չեն համապատասխանում իրականությանը»,–փոխանցեցին «Ղարաբաղ Տելեկոմի» մարքեթինգի բաժնից։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Արցախում շուտով «Ղարաբաղ-Տելեկոմ» բջջային ցանցի օպերատորը կդադարեցնի ծառայությունների մատուցումը: