f

Անկախ

Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ վարույթ նախաձեռնվելու է. Արմեն Չարչյանի պաշտպան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով ես սպասել եմ հենց այս դատավարական փուլին, որովհետեւ անհրաժեշտ էր համապատասխան որոշակի փաստական տվյալներ հետազոտել։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, դատական նիստւից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Խոսքը գնում էր իմ կողմից հրապարակված եւ դատարանի միջոցով հետազոտված քրեական գործ հարուցելու մասին որոշմանը, համապատասխան զեկուցագրին, որից հետո ներկայացվեց համապատասխան միջնորդությունը։ Եթե մինչեւ այդ փաստական տվյալների հետազոտումը ես միջնորդությունը ներկայացնեի, ապա ողջամիտ կլիներ այդ միջնորդության հետաձգումը։ Բայց դատարանը հետազոտված ունենալով այն փաստական տվյալները, որոնք վերաբերելի են այս միջնորդության առարկային, հետեւաբար կարող էր այս միջնորդության վերաբերյալ արդեն իսկ համապատասխան լուծում տալ»,- նշեց նա։

Անդրադառնալով դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից Չարչյանին կալանավորելու որոշման առնչությամբ դատավորի դեմ հաղորդում ներկայացնելու գործընթացին՝ Ալեքսանյանն ասաց.

«Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ վարույթ նախաձեռնվելու է։ Մեզ մոտ որեւէ բան չի փոխվել։Եթե հասարակությունը մտածում է, որ համապատասխան դիմում Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ չի ներկայացվել, որովհետեւ մեր կյանքում որեւէ բան է փոխվել, մեր կյանքում որեւէ բան չի փոխվել՝ ոչ իմ՝ որպես փաստաբանի, ոչ էլ՝ պարոն Չարչյանի մոտ։ Մենք պնդում ենք, որ Ռուբիկ Մխիթարյանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել եւ այդ որոշման համար պետք է պարտադիր պատասխանատվություն կրի»։

Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը, քննելով Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության հարցը, արձանագրել է, որ տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրությունը անհայտ աղբյուրից է, իսկ անհայտ աղբյուրից ձեռք բերված տվյալը հիմք չէ անձի ազատության իրավունքը սահմանափակելու համար։ Ալեքսանյանը միջնորդել է՝ քրեական գործով բոլոր ապացույցները ճանաչել որպես անթույլատրելի։ Դատախազը առարկել է միջնորդության դեմ՝ պահանջելով մերժել այն։ Դատարանն էլ այդ միջնորդության քննությունը հետաձգելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Չարչյանը, չնայած ունենալով ծանր հիվանդություններ, շուրջ 4 ամիս կալանավորված է եղել։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն անհամատեղելի է կալանքի հետ, եւ այդ անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Չարչյանն ազատ արձակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հայաստան Էրիկ Ալեքսանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին