f

Անկախ

Ի՞նչ է եղել իրականում և ի՞նչ է կատարվում հիմա


Վկայակոչում եմ թվեր ադրբեջանական պետական աղբյուրների կողմից հրապարակված, ինչպես նաև մեր փորձագետների թիմի կողմից ադրբեջանական սոցմեդիա հարթակում մշտադիտարկման արդյունքներով:

Այսպես, ըստ Ադրբեջանի հանրապետության վիճակագրության պետական կոմիտեի տվյալների 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Պատերազմի վետերանների նախագահական թոշակ» ստացողների թիվը կազմել է 91361 մարդ, 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արդեն 170 776 մարդ: Հիմա ուշադրություն, ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցներից 79415 մարդ ստացել է պատերազմի վետերանի կարգավիճակ:

Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկանքի համաձայն ևս 12616 անձի հետ կապված «պարզվում է մարտերին մասնակցելու մասին տեղեկությունը, ստուգվում են փաստաթղթերը»:

Այսպիսով, 44-օրյա պատերազմին մասնակիցները ընդհանուր թիվը ստացվում է 92031 մարդ: Հիշեցնեմ, որ պատերազմի ընթացքում և ավարտին մեր թիմի կողմից հրապարակայնացված թվային տվյալը 82670 էր, շեղումը 10629, լավ հիշեք այս թվերը: Ի դեպ, պատերազմի մասնակից 82670 ադրբեջանցի զինվորականներ 2021 թվականի հունվարին պարգևատրվեցին Ղարաբաղի ազատագրության մեդալներով, բոլորն անխտիր՝ ներառյալ զոհվածները, ինչն անուղղակիորեն հաստատեց մեր տվյալների իսկությունը: Սրանցից 79415-ը ներկայում ձևակերպված են որպես պատերազմի վետերաններ, տարբերությունը՝ 3255 զոհվածներն են, ի դեպ, համարյա այս քանակությամբ զոհերի թիվը Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է: Իրականում զոհերը բազմապատիկ ավելի են, շուտով կներկայացնենք գրառումների շարքով, իսկ հիմա ուշադրություն ենք հրավիրում այլ տվյալների վրա, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում ու գնահատենք մեր ու հաղթողի դիրքերից մեզ սպառնացողի իրական վիճակը:

2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պատերազմի հաշմանդամի կարգավիճակ Ադրբեջանում արդեն ստացել են 3000-ից ավելի վետերաններ, գործընթացը շարունակվում է դեռ ու ուշացումների հետ կապված լուրջ դժգոհություններ են հասունանում: Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը, սակայն, բացահայտում է բառի ուղիղ իմաստով սարսափելի իրավիճակ սրանց մոտ: 2020-2022 թվականներին հաշմանդամություն ստացածների թիվը առնվազն կրկնակի, բազմաթիվ հոդվածներով եռակի գերազանցում է նախորդող տարիների միջին վիճակագրական տարեկան ցուցանիշը: 2022 թվականի առաջին չորս ամիսներին հաշմանդամության կարգ ստանալու դիմում ներկայացրած պատերազմական վետերանների թվաքանակը պաշտոնական տվյալներով ավելի քան 20 հազար է: Պատերազմից հետո սոցիալական օժադակություն է տրվել շահիդների և նրանց ընտանիքների ավելի քան 100 հազար անդամների, նշանակվել են 93 հազար ամենամսյա սոցիալական վճարներ: Անվերջ կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքանն էլ բավական է հասկանալու համար, թե ի՞նչ է եղել իրականում և ի՞նչ է կատարվում հիմա:

Եվ ահա այս պատկերի պարագայում հայկական հասարակությունը հետպատերազմական այս ամբողջ ընթացքում ենթարկվում է տեղեկատվական-հոգեբանական տեռորի բառի ուղիղ իմաստով: Ադրբեջանցիներն ու թուրքերը անթաքույց սպառնում են պատերազմով՝ անընդհատ շեշտադրելով 2020 թվականի պարտությունը և այն ներկայացնելով որպես բացարձակ կապիտուլյացիա: Տեղական քարոզիչները, արտասահմանյան ու միջազգային խաղաղության հրեշտակները ջանք չեն խնայում ներկայացնելու մեր ողբերգական, համարյա անհույս վիճակը, հաղթական թուրքերին դիմակայելու բացարձակ անկարողությունը, և այլն:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Ադրբեջան 44-օրյա պատերազմ Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին