f

Անկախ

«Փաստ». Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կլինի միայն «ապազգային իշխանության հեռանալու պարագայում»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Սփյուռքի գործերով Փաշինյանի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես է Գլենդելում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալվել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրոշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Զարեհ դավաճան»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Զարեհ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել, կամ գոնե խոստումներ ստանալը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, տապալվել են նաև այս նպատակով հանդիպումները։ Զարեհ Սինանյանը թե՛ անհատական, թե՛ խմբային հանդիպումներ է ունեցել գործարարների հետ՝ Հայաստան որոշ ներդրում բերելու համար։ Ցանկացած գումարի ներդրման խոստում փորձել է կորզել՝ ոչ միայն արդյունք ցույց տալու համար, այլև ներկայացնելու, թե իբր Հայաստանի իշխանությունը սփյուռքում ունի վստահություն։

Սակայն, մեր տեղեկություններով, սփյուռքի ներկայացուցիչները կտրականապես մերժել են։ Մեծ մասը պարզապես ասել է, որ չեն վստահում Հայաստանի իշխանությանը և մանավանդ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մեծ մասի՝ 107 մլն դոլարի՝ բյուջե փոխանցելուց և, ըստ իրենց, «փոշիացնելուց» հետո չեն պատրաստվում որևէ բան անել։

Բացի այդ, սփյուռքի ներկայացուցիչները նշել են, որ մեծ դժգոհություն ունեն Հայաստանի իշխանության գործունեության վերաբերյալ, և ասել են, որ գումար կփոխանցեն միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Որոշները, որոնք ունեն դրական վերաբերմունք անձամբ Սինանյանի նկատմամբ, նրան ուղիղ են ասել, որ ներդրումներ կանեն միայն այն պարագայում, երբ «ապազգային» Նիկոլ Փաշինյանը հեռանա։

Ընդ որում, Զարեհ Սինանյանին կոչ են արել իրենց խոսքերը անպայման փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Լոս Անջելեսի գործարարներն այս ամենի հետ հանձնակատարին շատ պարզ բացատրել են, թե ինչու պետք է Հայաստանում ազգային ուժեր ղեկավարեն, ու նշել, թե իրենց ներդրումներն ինչ ուղղվածություն կունենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լոս Անջելես Զարեհ Սինանյան ներդրումներ Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին