f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛.Հայաստանի իշխանությունները «դեսանտ» են իջեցնում, որպեսզի այստեղ շոշափեն հանրության տրամադրությունները։


Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում հանդիպել էր Արցախի Աժ պատգամավորների հետ։


Հանդիպման մանրամասների և ԱԺ դիմաց տեղի ունեցած քաղաքացիների գործողությունների վերաբերյալ զրուցել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Պատգամավորը հաստատեց, որ Արցախի խորհրդարանի երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ, ԱԺԿ, հրաժարվել են հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ։ Հավելելով, որ ընդդիմադիր խմբակցություններն ի սկբանե՝ առանց օրակարգին ծանոթնալու, հրաժարվել են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցչի հետ, որովհետև դժվար չէր նույնիսկ ենթադրել, թե օրակարգում ինչ հարց կարող էր լինել։

Տիկին Հակոբյանը մեզ հայտնեց նաև, որ հանդիպումը, ոչ թե պատգամավորների հետ էր, այլև՝ խմբակցությունների ղեկավարների հետ և արդյունքում Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել են միայն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական Հայրենիք» խմբակցությունների ղեկավարները։

Մեր հարցին, թե ինչու՞ Էդմոն Մարուքյանն այդպես էլ չպատասխանեց ԱԺ դիմաց հավաքված Արցախի քաղաքացիների այն հարցադրմանը, թե, արդյո՞ք նա կարող է ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչու՞ էր Մարուքյանն այդքան «անդրդվելի», տիկին Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Էդմոն Մարուքյանի չպատասխանելն այդ հարցին որևէ մեկին պիտի զարմացնի, որովհետև Մարուքյանը, ըստ էության, խոսնակ է, և, բնականաբար, եթե Մարուքյանը փորձեր «արդարանալ», արդարանալու էր նույն տեքստով, ինչպես վերջերս Ալեն Սիմոնյանը հնչեցրեց, այսինքն՝ ասելու էր, որ այդ արտահայտությունը վնասելու է իրենց բանակցություններին։

Այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ եթե մինչև 2018թ., երբ ՀՀ իշխանություններին հարցնում էին, թե ինչու չեն ճանաչում Արցախի անկախությունը, պատասխանում էին, որ դա կվնասի բանակցային գործընթացին, սակայն այստեղ շատ կարևոր է ընդգծել ու հասկանալ, թե որքան էր այն ժամանակ բարձր բանակցություններում մեր այսպես ասած նշաձողը, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա փաստում ենք, թե ինչքան են ՀՀ ներկայիս իշխանություններն իջեցրել այդ «նշաձողը», որ նույնիսկ ՀՀ իշխանությունները կամ այսպես ասած «փոքրիկ իշխանիկները» վախենում են ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հենց այդ չասելն ինքնին վտանգ է, դա հենց բնորոշում է բանակցային գործընթացը, այսինքն՝ դրա շուրջ են ընթանում իրենց բանակցությունները»։

Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք տեղյակ եք՝ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է դրսում սպասող քաղաքացիների բարձրացված հարցի մասին՝ այսինքն Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու հարցի վերաբերյալ, արցախցի պատգամավորը պատասխանեց. «Ինչպես նշեցի, ընդդիմադիրներս հրաժարվել ենք հանդիպել Մարուքյանի հետ, արդյունքում նրա հետ հանդիպել են միայն երկու խմբակցությունների ղեկավարներ։ Արդյո՞ք, այդ հարցը բարձրացվել է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, չեմ էլ հետաքրքրվել իրենցից»։

Հարցին, թե ի՞նչ նպատակով է Մարուքյանը ժամանել Արցախ, ո՞վ է հրավիրել նրան հանդիպման Արցախի ԱԺ-ում և ի՞նչ նպատակով, տիկին Հակոբյանը ասաց. «Վստահ չեմ, բայց չեմ կարծում, որ հրավերը Արցախից է եղել, և կարծում եմ, որ սա հենց Մարուքյանի նախաձեռնությունն էր։ Այդ «դեսպան» բառը ես կփոխարինեմ  «դեսանտ» բառով, այսինքն՝ «դեսանտ» են իջեցնում, որպեսզի այստեղ շոշափեն հանրության տրամադրությունները։

Սա Էդմոն Մարուքյանի առաջին այցը չէ Արցախ ու կարծես թե գալիս է հատուկ հետախուզության և ինչ-որ բաներ փոխանցելու։ Ես առիթ եմ ունեցել ասելու, որ ինքը եկել է ոչ թե որևէ բան քննարկելու, այլև՝ այսպես ասած «փափուկ բարձ» դնելու Արցախի իշխանությունների գլխի տակ ու, երբ հարցնում են, թե ինչ բարձ, պատասխանում եմ բնականաբար «Նիկոլի փափուկ բարձը»։

 

Մետաքսյա Հակոբյան Արցախ Էդմոն Մարուքյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին