«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Քուրեյշին ներկայումս գտնվում է Իրաքում։ Այդ մասին հայտնում է իրաքյան Al-Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունում իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Հաստատված տվյալներ կան, որ ալ-Քուրեյշին գտնվում է Իրաքում, հայտնում են լրատվամիջոցները: Ընդ որում՝ ԻՊ ղեկավարության միայն նեղ շրջանակը գիտի, թե ինչ տեսք ունի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրաքցի և ամերիկացի փորձագետները փետրվար ամսից ի վեր աշխատում են «Իսլամական պետության» առաջնորդի նույնականացման համար, որը ղեկավարում է կազմակերպությունը Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո: Բացի այդ Իրաքի անվտանգության մարմինները հատուկ գործողություններ են իրականացնում ահաբեկիչների բազաները և թաքստոցները հայտնաբերելու համար:
Սիրիայի Իդլիբ նահանգում Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ուժերի հատուկ գործողության արդյունքում Ալ-Բաղդադիի ոչնչացման մասին 2019 թ․ հոկտեմբերին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփփը: