f

Անկախ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ


Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ։

Վերլուծելով այս ցուցանիշը կարող ենք հստակորեն ասել, որ 30%-ով ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը՝ այս տարվա նախորդ երկու ամիսների համեմատ։ Ընդ որում կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։ Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում  կանայք ավելի են տուժում՝ ընտանեկան բռնության, կենցաղում հոգսերի անհավասար բաշխման, սահմանափակ նյութական հնարավորությունների և աղքատության պատճառով։  

Ուշադրության արժանի է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներին վերաբերող ահազանգերի 50% ավելացման ցուցանիշը, որը կազմել է մեկ ամսվա ընթացքում 589 զանգ։ Կորոնավիրուսի (COVID-19) վարակի և արտակարգ դրությամբ պայմանավորված ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման առջև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հայտնվել են բավականին խոցելի վիճակում, ունեն դեղորայքի ստացման հասանելիության, սննդի և խնամքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ձեռնարկվել են հրատապ քայլեր։ 

Այս իրավիճակում առավել ակներև են դառնում այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ և լուծում են պահանջում։ Այդ պատճառով անհրաժեշտ է թե՛ պետական մարմինների, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներգրավվածությունը։ Ուստի, կարևոր է, որպեսզի տեղեկատվության և փոխօգնության մեխանզմները գործեն բոլոր մակարդակներում՝ բարձրացվի ոստիկանության աշխատակիցների, այդ թվում հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանության տեղեկացվածությունը ընտանեկան բռնության վերաբերյալ, իսկ հասարակական կազմակերպությունների միջև մեծանա փոխօգնությունն ու սոլիդարությունը, ինչպես նաև՝ ռեսուրսների բաշխման թիրախայնությունը։

Մենք պարբերաբար կամփոփենք ու կներկայացնենք հանրությանը մեր անդամ կազմակերպությունների թեժ գծերի վիճակագրությունն ու առկա խնդիրները։ 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին