f

Անկախ

ԱԺ-ում արձակուրդային տրամադրություններ են․ ՔՊ-ականներից ոմանք ներկա չէին արտահերթ նիստին․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած ԱԺ նստաշրջանն ավարտվում է հունիսի 17-ին, երեկ հրավիրված արտահերթ նիստից պարզ դարձավ, որ ՔՊ-ականների մոտ արդեն արձակուրդային տրամադրություններ են․ նրանք ներկա չէին կառավարության օրակարգով հրավիրված արտահերթ նիստին։ Գործուղման մեկնած Ալեն Սիմոնյանի փոխարեն նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին երկու փորձից միայն հաջողվեց քվորում ապահովել։ Առաջին գրանցմանը պարզվեց, որ դահլիճում 53 պատգամավոր կա՝ քվորում չկա։

Ռուբինյանը հորդորեց երկրորդ անգամ գրանցվել․ հավանաբար՝ ոմանք բացակա ընկերների փոխարեն գրանցվեցին եւ քվորումն ապահովեցին։ Մի քանի ժամ հետո, Ռուբինյանը թեպետ նախապես հայտարարել էր քվեարկության մասին, սակայն ստիպված էր աշխատասենյակներում գտնվող գործընկերներին դահլիճ հրավիրել։ Քվեարկության պահին պարզ դարձավ, որ ձայները չեն բավականացնում, եւ Հայկ Կոնջորյանը ստիպված 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ պատգամավորներին «բերման ենթարկելու» համար։

Ուշացած պատգամավորները ներկայանալով՝ հերթով բացատրություններ էին տալիս Կոնջորյանին։ Տեղեկություն կա, որ կառավարությունը դեղին քարտ է ցույց տվել օրենսդիրներին՝ իրենց  հրավիրած նիստի նկատմամբ անհարգալից  վերաբերմունքի համար։ Կարող էին մի քարտ էլ ցույց տալ, որ, օրակարգի հարցերը թողած, բարձր ամբիոնն օգտագործում են ընդդիմությանը քլնգելու համար։

Երեկ փայլեց Գեղարքունիքից ընտրված Նարեկ Գրիգորյանը, ով, ըստ լուրերի, ինքնավնասումով խուսափել է բանակում ծառայելուց եւ երեկ պատմում էր, որ 44-օրյա պատերազմում ջոկատ է առաջնորդել, որի կազմում կռվել է նաեւ Իշխան Սաղաթելյանի հայրը։ Վերջինս «խնդրում էր, որ տուն գնա, իր տղաները կգան, կմասնակցեն. գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ»։ Ի դեպ, մի առիթով էլ նա ասել էր, թե իր պապը 41 թվին կռվել է Ղարաբաղում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ազգային ժողով ՔՊ արձակուրդ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին