f

Անկախ

Ժամանակակից արվեստի թանգարանը 50 տարեկան է. ԱԳՆ նախկին շենքում կմեկնարկի հոբելյանական միջոցառումների շարքը


2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը:

Հոբելյանական նշանակալի իրադարձության, ինչպես նաև թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակի կապակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ ս/թ հունիսի 16-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական N 2 տան հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) կմեկնարկի հոբելյանական միջոցառումների շարքը:

2022 թ. հունիսի 17-ից նշված հասցեում երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որին ընթացքում կներկայացվեն 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքներ,  կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմությանն ու գործունեությանը, հեղինակներին նվիրված տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային  միջոցառումներ և ծրագրեր:

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների և ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ. հունիսի 16-ին, ժամը 16:00-ին, որի  շրջանակներում նախատեսվում է.

«Ժամանակակից արվեստի թանգարան» երկլեզու (ռուսերեն, անգլերեն) պատկերագրքի 3-րդ հատորի շնորհանդես

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ Գայանե Խաչատուրյանի «Սպիտակ կարուսել», Արմեն Գևորգյանի   «Համբարձում» և Աշոտ Բայանդուրի   «Համերգ»   գեղանկարների գրաֆիկական ցուցադրություն:

«Այդ Իգիթյանը...» խորագրով լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքների մեկնարկ՝ մունջ դերասաններով (ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, սցեարի հեղինակ՝ Աննա Սարգսյան):

Բացման խոսքով հանդես կգա թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

Միջոցառմանը հրավիրված են մշակույթի և պետական-հասարակական գործիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հանդիսավոր բացման արարողության մուտքը՝ հրավիրատոմսերով:

Մինչ հոբելյանական միջոցառումների մեկնարկը, ս/թ հունիսի 16-ին, ժամը 15:15-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական N2 տանը կկայանա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն

Լևոն Հովհաննիսյան-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Նունե Ավետիսյան-Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն

Զառա Այրումյան-Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 53 55 67, 010 53 53 59:

Հայաստան Ժամանակակից արվեստի թանգարան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին