f

Անկախ

Ռաֆայել Հովհաննիսյան․ «Շնորհակալ եմ հայրենակիցներիս՝ մեզ ոգևորելու համար»


Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում  86 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց հավաքականի երիտասարդ ու հեռանկարային մարզիկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ նվաճելով փոխչեմպիոնի կոչումը։ Եզրափակչում վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ պայքարում զգացնել տվեց փորձի պակասը։  
Անկախի հետ զրույցում Ռաֆայելը կիսվում է տպավորություններով, կարևորում մեծահասակների պայքարում նվաճած մեդալը և խոսում հաջողության հասնելու գրավականի մասին։


-Շնորհավորում ենք ԵԱ-ու տպավորիչ մենամարտեր անցկացնելու և արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Այս կարևոր ստուգատեսին նախապատրաստվել էինք ամենայն լրջությամբ՝ տարբեր ժանակահատվածներում անցկացնելով 4 հավաք Ծաղկաձորում և «Օլիմպավանում»՝ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և 2-րդ մարզիչ Ռոբերտի Պետրոսյանի ղեկավարությամբ։ Նշեմ, որ հավաքներին մասնակցել է նաև իմ անձնական մարզիչը՝ Վլադիմիր Մարգարյանը։ Ընթացքում Սերբաիյում մասնակցել ենք նաև միջազգային մրցաշարի։ 


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք առաջնությանը։
-Ողջ թիմով  մարտական էինք տրամադրված, քանի որ մեր երկրում էր անցկացվում ԵԱ-ն, պատասխանատվությունն ամենբարձր կետին էր։ Պետք է ամեն բան անեինք մեր հայրենակիցներին չհիասթափեցնելու համար։
Նշեմ, որ երկրպագուները մեզ մեծապես աջակցում էին։ Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, հայրենակիցներիս, որ այդ դժավար պահերին մեզ ամեն կերպ ոգևորում  էին՝ իրենց ուժը մեզ փոխանցելով։


-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների մասին ինչ  կասե՞ք։ Ի՞նչը չստացվեց եզրափակչում։
-Բոլոր մենամարտերս էլ շատ դժվար էին։ Մարզիչներս շատ ճիշտ էին տրամադրում։  Կարողացա ուժ գտնել հաղթանակների հասնելու համար։ Եզրափակչում զգացնել տվեց փորձի պակասը։ Հակառակորդս՝ Գեորգի Կուշինաշվիլին, տարիներ շարունակ ներկայացրել է Ռուսաստանը, փորձառու մարզիկ է։ Ամեն դեպքում,  կարծում եմ, որ  լավ հանդես եկա։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը, ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Շատ կարևոր մեդալ էր ինձ համար հատկապես մեծահասկաների պայքարում։ Սպորտում հաջողության հասնելու համար հարկավոր է քրտաջան աշխատանք, նվիրվածություն և խելացի ու նպատակային մոտեցում։ 


-Ի՞նչ եք զգում, երբ տարբեր մրցաշարերում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը։
-Պատասխանատվություն, որը շատ մեծ է։ Փոքրուց երազել եմ եռագույնի ներքո հանդես գալու և երկրի պատիվը բարձր պահելու մասնին։ Այսօր արդեն երազանքներս մասամբ կատարվում են։


-Տեղյակ եմ, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող եք։ Կարողանու՞մ եք համատեղել ուսումն ու սպորտը։
-Սովորում եմ իրավաբանական ֆակուլտետում, իհարկե, ոշոակի բարդություններ կան, սակայն  կրթահամալիրի ողջ անձնակազմը, դասախոսներս, կուրսընկերներս ամեն կերպ աջակցում են ինձ, ըմբռնումով մոտենում։ Երբ մրցումային փուլում չեմ լինում, լիովին տրվում են դաերին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք
-Այժմ վերականգնողական փուլում եմ։ ԵԱ-ում ծանր մենամարտեր եմ ունեցել,  նպատակային շարժվելու եմ առաջ նոր նվաճումներ ունենալու և հաղթանակներ կերտելու համար։

Սպորտ բռնցքամարտ Երևան արծաթե մեդալ Ռաֆայել Հովհաննիսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին