f

Անկախ

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարին


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի գլխավորած պատվիրակությանը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են հարկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման առանցքում է եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման փորձնական ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը: Կողմերն ավարտված են գնահատել փորձնական ծրագրով նախանշված մի շարք միջոցառումներ և փաստել են՝ չկատարված միջոցառումները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:  Հանդիպմանը շեշտվել է, որ փորձնական նախագծի բարեհաջող իրականացման դեպքում՝ մշակել նաև ծրագրի հետագա զարգացման և բոլոր շահագրգիռ անձանց վրա տարածման հարցը, որպեսզի անդրսահմանային առևտրի ժամանակ տնտեսվարող սուբյեկտների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հնարավորություն լինի ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵԱՏՄ հարթակում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ՌԴ Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

Հայաստան ՊԵԿ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին